Կիսում եմ քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու Ձեր կարծիքը. Ծառուկյանի պատասխանը՝ ԱԺ նախագահին

06/05/2019 10:59

Կիսում եմ քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու Ձեր կարծիքը. Ծառուկյանի պատասխանը՝ ԱԺ նախագահին


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը , արձագանքելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությանը, այսօր հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. 

«Հարգելի′ պարոնՄիրզոյան,

Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակով անհամատեղելիության պահանջներ նախատեսել է նաև ՀՀ օրենսդրությունը:

Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

1. Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

2. Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել  հետևյալ հայտարարություններս.

• Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

• Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների  ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

• Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշվածհայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

3.Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ: Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանըչէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը:

Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրիհետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

4.Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբևէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

5. Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձեր կարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

6.Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:

Տարիներ շարունակ ես իմ անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել եմ բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար: Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

Ազգային ժողովում իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է բազմահազար ընտրողների ընդհանուր կամքն ու ցանկությունները, եղել է և շարունակելու է լինել ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք հանդես գալ ի շահ մեր ընտրողների, մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները:

Աստված պահապան մեզ բոլորիս:


Հարգանքով՝  Գագիկ Ծառուկյան»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր