06/05/2019 20:01
ԱՄՆ օդուժը լազերով հրթիռ է խոցել օդում
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են լազերային զենքի նախատիպը, հայտնում է «The Drive» պորտալը:
Փորձարկումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ապրիլի 23-ին Նյու Մեքսիկոյի նահանգի «Սպիտակ ավազներ» զորավարժարանում, կայանքն օդում մի քանի հրթիռներ է խոցել։
Լազերային զենքի մշակմամբ զբաղվում է «Lockheed Martin» ընկերությունը:
Ենթադրվում է, որ համալիրը կապահովի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների և այլ ինքնաթիռների անվտանգությունը։
Զինվորականները պլանավորում են համակարգը սպառազինության ընդունել 2020-ական թվականների երկրորդ կեսին: