06/05/2019 11:24
Սկսելու ենք Աշխատանքային օրենասգրքի շուրջ հանրային քննարկումները. Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմանկանում աշխատում է հետևանքների հետ, այսինքն՝ այն քաղաքացիների հետ, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել խոցելի խումբ։ Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցություն ցուցաբերելուց՝ պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ քաղաքացիներին իրազեկենք իրենց իրավունքների մասին, այսօր՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Մենք կարևորում ենք աշխատանքի խրախուսումը, առկա ծրագրերի մատչելիության ապահովումը։ Սակայն ունենք ծրագրերի մատչելիության խնդիր։ Ամեն դեպքում, արդեն իսկ մայիսին սկսելու ենք Աշխատանքային օրենասգրքի շուրջ հանրային քննարկումները՝ օրենսդրություն մշակելու համար։ Կարևորում ենք նաև աջակցության տարբերակված մոտեցումը, այսինքն՝ տարբեր փաթեթների միջոցով տրամադրվող աջակցությունը։ Դրանք պետք է հիմնաված լինեն կարիքի վրա», - նշեց նախարարը։