Կենդանաբանական այգու միջոցներով՝ սեփական խոզերի ֆերմա, կենդանիների ապօրինի առքուվաճառք. Այգու տնօրենն՝ իր դեմ իրականացվող սաբոտաժի պատճառների մասին

07/05/2019 20:15

Կենդանաբանական այգու միջոցներով՝ սեփական խոզերի ֆերմա, կենդանիների ապօրինի առքուվաճառք. Այգու տնօրենն՝ իր դեմ իրականացվող սաբոտաժի պատճառների մասին


Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին «բնակիչների» հաճախակի կորուստ է ունենում: Այդ մասին առաջինն ահազանգում են հենց այգու աշխատակիցները՝ մեղադրելով տնօրենին:

Ժամանակ առ ժամանակ բռնկվող ու մարող կրքերը թեժացան նաև մայիսի 1-ին՝ Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ: Կենդանիներով հիացող այցելուներից զատ այնտեղ էին նաև այգու հեռացված աշխատակիցներն ու կենդանասերներ, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Aysor.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրենը խոստովանել է՝ նախկին աշխատակիցների՝ իր դեմ կազմակերպած բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ ինքը արատավոր երևույթներին վերջ է դրել՝ Կենդանաբանական այգու տարածքից հեռացնելով մասնավոր բիզնեսն ու դադարեցնելով կենդաններին գումարի դիմաց շահագործելու մոլուցքը: Ըստ տնօրենի՝ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները կեղծ են ու միտում ունեն իրեն զրպարտելու:

Aysor.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ է ստացել Ռուբեն Խաչատրյանից:

- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու ու Ձեր անձի շուրջ խոսակցությունները պարբերաբար թարմանում են: Ինչո՞վ եք պայմանավորում նման դժգոհություններն ու բողոքի ալիքները:

- Բողոք իրականացնող որոշ անձինք հետապնդում են միմիայն անձնական և բիզնես շահ: Կենդանաբանական այգու որոշ ներկա և նախկին աշխատողներ, ովքեր Կենդանաբանական այգու դեմ իրականացվող այս սաբոտաժի կարկառուն ներկայացուցիչներից են, նախկինում՝ մինչև 2011 թվականը, Կենդանաբանական այգում իրականացրել են բիզնեսներ: Դա պատմում են այստեղի հին աշխատողները:

- Ի՞նչ բիզնեսների մասին է խոսքը:

- Օրինակ՝ աշխատողներից մեկն ունեցել է խոզերի ֆերմա և այդ խոզերին պահել է Կենդանաբանական այգու միջոցների հաշվին: Որոշ աշխատողներ Կենդանաբանական այգու այցելուներին մատուցել են ձիով շրջայցեր՝ համապատասխան վճարի դիմաց: Մի աշխատող էլ առյուծի ձագերին հանել է վանդակներից  ու գումարի դիմաց այցելուներին թույլատրել է կենդանու հետ լուսանկարվել, ինչը տանջանք է կենդանու համար: Նախկին աշխատողները զբաղվել են Կենդանաբանական այգու կենդանիների ապօրինի առուքուվաճառքով, մասնավոր դեպքերում՝ նաև վաճառքից հետո ապահովել են վաճառված վայրի կենդանիների հետագա խնամքի հետ կապված վճարովի խորհրդատվություն… Բազմաթիվ նմանատիպ մութ պատմություններ են տեղի ունեցել. ինչպես պամում են աշխատողները, նախկինում նրանք հնարավորություն են ունեցել օգտվելու Կենդանաբանական այգու կենդանիների համար մատակարարվող սննդամթերքից: Ու դա, ասում են, եղել է ցածր աշխատավարձերի փոխհատուցում:

Նմանատիպ երևույթներն իմ տնօրինության տարիներից խստիվ արգելվել են։ Հնարավորության սահմաններում բարձրացրել եմ աշխատողների աշխատավարձերը՝ հետզհետե բացառելով այդպիսի արատավոր երևույթների առկայությունը Կենդանաբանական այգում: Հենց դա էլ պատճառ հանդիսացավ նրանց այսպիսի վարքագծին և իմ հանդեպ ունեցած վերաբերմունքին: Բնականաբար, այդ մարդիկ չեն հանդուրժում Կենդանաբանական այգում իմ ներկայությունը և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են իրենց դժգոհությունները:

- Օրերս այգում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մի շարք հնչեղ հայտարարություններ արվեցին. նախ, հերթական անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ 3 առյուծներ Ձեր կարգադրությամբ քնեցվել են, բայց նրանց խնամքի համար շարունակվել է գումար դուրս գրվել: Ձեր անունը բիզնես ոլորտում կապվեց Բնապահպանության ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ընդգծվեց, որ անհատապես Ձեզ սատարում է Երևանի փոխքաղաքապետը: Նաև, նշվեց, որ Ձեր թիկունքում կանգնած է, իրենց խոսքով՝ «հոպարը»՝ Լևոն Սարգսյանը։ Այս մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս ունե՞ն:

- Այդ հնչեղ հայտարարությունները հերյուրանք են, չեն համապատասխանում իրականությանը, ամբողջությամբ զրպարտանք են իմ անձի հանդեպ: Քնեցված երեք առյուծների վերաբերյալ նախկինում էլ հնչեցված զրպարտչական հայտարարությունների մասին օրենքով սահմանված կարգով դիմել եմ դատարան՝ պատվիս և արժանապատվությանս պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Այս հարցն ուսումնասիրվել է վերջերս՝ Երևանի կենդանաբանական այգում Քաղաքապետարանի կողմից իրականացված ստուգումների ընթացքում: Ավելացնեմ նաև, որ հարցը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական կոմիտեում, որի արդյունքների մասին կտրվի որոշում՝ համապատասխան քննության ավարտից հետո:

Ինչ վերաբերում է իմ և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի միջև եղած կապին, պետք է ասեմ, որ այո՛, մենք ընկերներ ենք, սակայն նա իմ հովանավորը չի հանդիսանում:

Ասեմ նաև, որ Երևանի փոխքաղաքապետը ինձ չի սատարում, այլ առաջնորդվում է ՀՀ օրենսդրության պահանջներով:

Իսկ այն հարցին, որ իմ թիկունքում կանգնած է «հոպար Լևոն Սարգսյանը», ուղղակի հարկ չեմ համարում անդրադառնալ, քանզի դա զրպարտություն է:

- Հիմնական մեղադրանքները հնչեցնում էր «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Ձեր մեջ անհատական որևէ կոնֆլիկտ կա՞, թե՞ դա լոկ կենդանասերի անհանգստություն էր:

- Նա խնդիր ունի ինձ հետ, քանի որ ես բարձրաձայնում եմ կենդանիների վերաբերյալ հարցեր, որոնք, ցանկալի չէ, որպեսզի հանրայնացվեն: Իսկ նրա կենդանասիրության մասին կարծիք չեմ ուզում հայտնել, պարզապես կարող եմ մի փաստ ֆիքսել՝ իսկական կենդանասերը չի ծաղրում կենդանիներին:

- Ի դեպ, Դուք նախկինում էլ հայտարարել եք Հայաստանում կենդանիների թրաֆիքինգի մասին: Ու որքան հասկանում եմ՝ համոզմունքը չի փոխվել:

- Ո՛չ, չի փոխվել, ու ես շարունակում եմ մնալ այդ համոզմունքին: Ինչպե՛ս նախկինում, այնպե՛ս էլ հիմա հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է կենդանիների թրաֆիքինգի շարունակվող արատավոր երևույթը:

- Պարոն Խաչատրյան, վերջին մեկ տարվա ընթացքում Կենդանաբանական այգու կենդանիների անկման դեպքերի մասին հաճախ ենք լսում: Ինչո՞ւ են այդ դեպքերը հաճախակի դարձել: Նաև, պատրաստվո՞ւմ եք համալրել գազանանոցի «բնակիչների» թիվը:

- Կենդանիների անկման դեպքեր միշտ են եղել Կենդանաբանական այգում, նույնիսկ նախկինում, պարզապես հիմա դրանց մասին հանրայնացվում է, իսկ նախկինում չի հանրայնացվել, և ոչ մեկը տեղեկություն չի ունեցել դրանց մասին։ Ինչ վերաբերում է համալրմանը, ապա Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հավաքածուն համալրվում է յուրաքանչյուր տարի, և այս տարին նույնպես բացառություն չէ: Շուտով Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի կաթնասունների, սողունների, թռչունների համապատասխան տեսակներով

- Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են նաև այն, որ այգին մասնագետների լուրջ խնդիր ունի։

- Հավատացեք, Երևանի կենդանաբանական այգին մասնագետների անհրաժեշտ քանակություն ունի: Բայց մեկտեղ՝ մենք միշտ ուրախ ենք համալրելու մեր թիմը նոր և խոստումնալից մասնագետներով:

- Քանի որ բողոքողների մեջ կան նաև հեռացված աշխատողներն, կպարզաբանե՞ք՝ վերջին 1 տարվա ընթացքում քանի՞ աշխատակից է հեռացվել ու ի՞նչ հիմքով:

- Այո՛, իհարկե։ Վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2018 թվականի մայիս ամսից մինչև 2019 թվականի մայիսը Երևանի կենդանաբանական այգում աշխատանքից հեռացվել են ընդհանուր թվով վեց աշխատակից, որից․

2018 թվականի ընթացքում՝

1. Տնօրենի առաջին տեղակալ Արման Մակարյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

2. Կենդանիների Խնամքի բաժնի համակարգող Մանուկ Մանուկյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1- ին մասի 9-րդ կետի համաձայն:

3. Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Կարեն Մարտիրոսյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113- րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: 

2019 թվականի ընթացքում ՝

Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամողներ Գևորգ Գրիգորյանը, Գայանե Գփոյանը և Արման Պետրոսյանը՝ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

Բոլոր ազատումները կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:

- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու տարածքից հեռացրել եք նաև մի շարք տնտեսվարողների: Ի՞նչ տնտեսվարության մասին է խոսքը, և ինչո՞ւ որոշեցիք նրանց հետ պայմանագիրը դադարեցնել: Եթե, իհարկե, պայմանագիր կնքված է եղել:

- Երկար տարիներ Երևանի կենդանաբանական այգին չէր կարող իրականացնել տարածքների վարձակալության տրամադրման մրցույթներ, կնքել վարձակալության պայմանագրեր՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կատարել դրանցից ծագող իրավունքների պետական գրանցում, քանի որ Երևանի կենդանաբանական այգու սեփականության վկայականում առկա էր փաստացի և սեփականության վկայականում նշված շենք-շինությունների, տարածքի, հատակագծի անհամապատասխանություն՝ հաշվի առնելով վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները։ Այս հարցը օրակարգային է եղել վերջին տարիներին, Երևանի քաղաքապետարանի հետ շտկումներ էին կատարվում, որպեսզի փոփոխվեր «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի սեփականության վկայականը, ինչի պարագայում  ամբողջությամբ կապահովվեր օրենքի պահանջը՝ տարածքը տնտեսվարողներին վարձակալության հիմունքներով հանձնել մրցույթային կարգով:

Մինչ այդ, խնդրի կարգավորման նպատակով, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենդանաբանական այգին տնտեսվարողների հետ կնքել է ընդամենը տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝  հնարավորինս պահպանելով ՀՀ օրենսդրության սահմանած պահանջները նմանատիպ գործարքների վերաբերյալ, ինչը բխել է Երևանի կենդանաբանական այգու շահերից: Չէ՞ որ դա ապահովել է լրացուցիչ դրամական մուտքեր և թեթևացրել Երևանի կենդանաբանական այգու ֆինանսական բեռը, ինչպես նաև՝ տարեշրջանի սեզոնին  ապահովել է Երևանի կենդանաբանական այգու այցելուների ժամանցը: 

Ուստի, վերոհիշյալ հիմքով,Կենդանաբանական այգու տարածքից ոչ մի տնտեսվարող չի հեռացվել առանց օրենքով սահմանված հիմքերի: Տվյալ տնտեսվարողների հետ կնքվել են տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝ սահմանված որոշակի ժամկետներով: Բոլոր պայմանագրերը կնքվել են 2018թ.-ի մայիսի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը գործողության ժամկետներով. տարբեր տնտեսվարողների հետ տարբեր ժամկետներ են սահմանված եղել: Պայմանագրերով սահմանված գործողության ժամկետների ավարտմամբ պայմանագրերը համարվում են դադարեցված:

2018 թվականին որոշ տնտեսվարողներ իրենց պայմանագրերով սահմանված գործողության ժամկետի ավարտից հետո ազատել են Կենդանաբանական այգու համապատասխան  տարածքը առանց խոչընդոտների՝ չխախտելով պայմանագրի դրույթները, իսկ որոշ տնտեսվարողներ  հրաժարվել են կատարել պայմանագրով սահմանված պահանջները:

2019 թվականի ապրիլին, երբ արդեն հստակ էր, որ այսուհետ այս ձևաչափով չենք աշխատելու, և Երևանի կենդանաբանական այգու տարածքները տրամադրվելու են համապատասխան մրցույթով՝ հնարավորություն տալով ազատ տնտեսական մրցակցության,  նրանց սահմանված կարգով՝ և՛ բանավոր, և՛ գրավոր կերպով ծանուցվել է, որ ամիսներ առաջ դադարեցված պայմանագրերը այս պահին ուժ չունեն, նրանց հետ նախկին իրավահարաբերությունները չեն կարող շարունակվել: Ինչպես նաև բացատրվել է, որ կարող են իրենք նույնպես մասնակցել այդ մրցույթին, ինչին ի պատասխան ստացվել են սպառնալիքներ։

- Բողոքի ակցիայի մասնակիցները մայիսի 1-ին հստակ պահանջ էին ներկայացնում՝ Ձեր հրաժարականը: Նրանց ընդառաջ կգնա՞ք, թե՞ մեկ այլ ճանապարհ եք տեսնում…

- Մեկ այլ ճանապարհ եմ տեսնում։

Հ.Գ. Նշենք, որ բողոքի ցույցի հաջորդ օրը Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցո հանրությանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ ընկերներ և կոլեգաներ, ԶԼՄ-ներով տարածում է ստացել Կենդանաբանական այգու բարի համբավն ու հեղինակությունն արատավորող, վարկաբեկիչ, իրականության հետ կապ չունեցող մի շարք արտահայտություններ, որոնց թվում՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» :

Նշված անձի, ինչպես նաև որոշ ցուցարարների արտահայտություններն ակնհայտորեն միտում ունեն արատավորելու թե՛ Կենդանաբանական այգու, թե՛ իմ, թե՛ իմ անձնակազմի համբավն ու հեղինակությունը:

Հրապարակավ հայտնում եմ, որ ցուցարար խմբից ոմանք համարձակվել են նույնիսկ ակնհայտ սպառնալ Այգու աշխատակիցներին՝ սեփական տեսակետը արտահայտելու և Այգու շահերը պաշտպանելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Այգու դիմաց ցույցեր կազմակերպող խմբի հետ օրինական դաշտում երկխոսության անհնարինությունը՝ պատրաստվում եմ դիմել դատարան՝ նշված արտահայտությունների հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Վնասի փոխհատուցումից ստացված գումարն ամբողջովին կուղղվի Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր 15/04/2024 13:37 Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:25 Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր 15/04/2024 13:24 Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան 15/04/2024 13:17 «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան 15/04/2024 13:15 Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ 15/04/2024 13:08 Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ) 15/04/2024 13:02 Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք. Քոչարյան 15/04/2024 12:57 Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ) 15/04/2024 12:52 Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ 15/04/2024 12:49 Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն. Պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:45 Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times 15/04/2024 12:41 Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին 15/04/2024 12:36 Ստով և կողծիքով ողողված տեքստերի մանիպուլյացիայի հատվածն ապահովեց Արթուր Խաչատրյանը, անգրագիտության հատվածը՝ Աննա Գրիգորյանը. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:30 «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր 15/04/2024 12:28 «Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը 15/04/2024 12:20 Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ) 15/04/2024 12:13 Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր. Արթուր Խաչատրյան 15/04/2024 12:08 Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի 15/04/2024 11:55 Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է ասել, թե ինչ պետք է անել. Հովհաննիսյան 15/04/2024 11:47 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև 15/04/2024 11:45 Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում 15/04/2024 11:43 Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում. Կասիմ-Ժոմարտ Տոկաև