07/05/2019 19:11
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: