08/05/2019 18:41
Վարչապետն այսօրվա ասուլիսում շնորհակալություն հայտնեց Արամեին, Սարոյին ու Մարտին Մկրտչյանին
Պետական եկամուտների կոմիտեին 2018 թվականին ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6.323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3.021-ի դիմաց, այսօր, ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայտարարագրեր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը, և ես ուզում եմ այս երգիչներին՝ որպես հրապարակային անձինք, ովքեր այսպիսի քայլ են կատարել, շնորհակալություն հայտնել»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 89.3 մլրդ դրամ, նշվածից արդեն վերականգնվել է 32 մլրդ դրամը՝ տարբեր խողովակներով, իսկ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով առկա է անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանք:
«2018 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միևնույն ժամանակ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսո»,- ասաց ՀՀ վարչապետը։