08/05/2019 11:42
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտները աճել են 2 միլիարդ դրամ. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել նոր Հայաստանի մասին 100 փաստ:
«Փաստ համար 31՝ փոքր ու միջին, այսպես ասած, խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսոի չափով ետվերադարձ կտրվի. սահմանամերձ գյուղերի դեպքում՝ ետվերադարձը կկազմի 70 տոկոս», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա նեկայացմամբ՝ փաստ 32-ով՝ տոհմային խոշոր-եղջերավոր կենդանիներին ձեռք բերևելու նպատակով տրվում են վարկեր 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին ու սահմանամերձ գյուղերին 0 տոկոսով:
«Փաստ 33՝ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման, արդիական համակարգերի ու կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են զրոյից երկու տոկոս տոկոսադրույքով: Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50 տոկոսի ետվերադարձի տարբերակից», - ասաց Փաշինյանը:
Փաստ 34-ով՝ 2018-ին մթերված պտուղ-բանջարեղենի ու խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի 0.7 տոկոսը:
«Փաստ 35՝ մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյուքնում պետական գրացնում են ստացել ու բիզնես է հիմնել 120 սուբյեկտ, որից 56-ը՝ պետական միջոցներից ստացել է ֆինանսական աջակցություն», - ասաց վարչապետը:
Փաստ 36-ով՝ տարածքային համաչափ զարգացման ու սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 2.8 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:
«Փաստ 37՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտները աճել են 2 միլիարդ դրամ, բարձրավոլտ էլեկտրական ցացների գերշահույթը 2017-ին եղել է 1.1 միլիարդ դրամ, իսկ 2018-ին՝ 3.3 միլիարդ դրամ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաստ 38-ով՝ Հայաստանի ծրագրավորողները կարող են այսուհետ ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝Google Play հարթակում, ինչը նախկինում անհնար էր: ՏՏ ոլորտում հարկային արտոնություններից օգտվողներն ավելացել են:
«Փաստ 39՝ 10.5 միլիոն դոլար ֆինանսավորում է ստացել ու մեկնարկել է ինժեներական քաղաք ծրագիրը», - ասաց ՀՀ վարչապետը:
Փաստ 40-ով՝ ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական ու միջին մասնագիտական ուսհաստատությունների ու գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ: