09/05/2019 11:03
Ստիպում եմ, որ իր վարտիքները լվա. Դավիթ Տոնոյանը՝ բանակում ծառայող որդու մասին
Այսօր Հաղթանակի զբոսայգում Մայիսյան տոներին նվիրված միջոցառմանը լրագրողները Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե բանակում ծառայող զինվորներն ունեն լավ շապիկներ ու վարտիքներ և հետաքրքրվել՝ ինքը բանակում ծառայող որդուն՝ շարքային Տոնոյանին, ուղարկո՞ւմ է վարտիքներ։
Ի պատասխան Տոնոյանն ուղղել է լրագրողին, ասելով, որ արդեն մեկ տարի բանակում ծառայող որդին կրտեսեր սերժանտ է դարձել և ժպտալով ավելացրել.
«Ո՛չ, չեմ ուղարկում, ստիպում եմ, որ լվա»։
Նախարարը հիշեցրել է, որ նախկինում բանակին մատակարարվող ներքնազգեստը մեկանգամյա օգտագործման է եղել, իսկ հիմա որակն ավելի բարձր է և հնարավոր է մի քանի անգամ օգտագործել։