09/05/2019 10:14
Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար. ծնողը հիմա էլ է ուղարկում, միշտ էլ ուղարկելու է. Էդմոն Մարուքյան
Վստահ եմ, որ այսօր փողի կամ այլ միջոցով դժվար է խուսափել բանակից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այդ արատավոր երևույթների սողանցքները պետք է փակել ու դրանք փակվում են, բայց որ բանակի ներքին կառուցվածքը, որը կար ձևավորված այսքան շուտ փոխվել է՝ վաղ դատողություն կլինի», - ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանն իր մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ այսօր տնից զինվորին ներքնազգեստ ուղարկելու կարիքը վերացել է ու զինվորն ունի ներքնազգեստ, Մարուքյանն արձագանքեց.
«Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Ծնողը հիմա էլ է ուղարկում, միշտ էլ ուղարկել է ու ուղարկելու է: Կարծում եմ՝ վարչապետը որոշակի փոխաբերական իմաստով է ասել»:
Մարուքյանը նաև նկատեց, որ սահմանում ներդրումները ապրիլյան պատերազմից հետո սկսվել են ու այս պահին էլ շարունակվում են: Ինչ վերաբերում է բաղթողումներին՝ Մարուքյանը նշեց.
«Բացթողումները վերականգնելու առումով, որ անկեղծ կամք կա՝ միանշանակ է, բայց թե որ կոմպետենցիա կա ամեն բացթողման դեմ շատ շուտ առնել, դրանում մի քիչ համոզված չեմ»: