09/05/2019 09:38
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը պատրաստ է պետբյուջե վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած լուրերի, երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի:
Այսինքն նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը և պատրաստ է վերականգնել այն: Իսկ արդյոք նա վերադարձրե՞լ է գումարները, և որքա՞ն են կազմում դրանք՝ պարզ չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։