«Երբ պատերազմից հետո առաջին անգամ գյուղ գնացի՝ մանկությանս հրաշքից ոչինչ չէր մնացել». Պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերհիշում է Արցախյան պատերազմի օրերը

09/05/2019 15:35

«Երբ պատերազմից հետո առաջին անգամ գյուղ գնացի՝ մանկությանս հրաշքից ոչինչ չէր մնացել». Պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերհիշում է Արցախյան պատերազմի օրերը


Մայիսի 9-ը հայկական աշխարհը նշում է որպես Եռատոն՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման օր և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորում: Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող պարուհի Մարինա Մարտիրոսյանի համար տոնն առավել շոշափելի է, քանի որ հերոսամարտերի Արցախյան շրջանին անձամբ է առընչվել. պատերազմի առաջին իսկ օրիցդ պարուհու հայրը մարտադաշտում էր:

Aysor.am-ը թեմայի շուրջ հարցազրույց է ներկայացնում Մարինա Մարտիրոսյանի հետ:

- Մարինա, գիտեմ, որ Ձեր արմատները ձգվում են դեպի Արցախ…

- Այո՛, չնայած ես Երևանում եմ ծնվել, սակայն մայրս Ղարաբաղից է, Մարտակերտի շրջանից՝ Մատաղիսից: Դա հենց այն շրջանն է, որն ամենամեծ հարվածն էր կրել: Մանկությանս յուրաքանչյուր ամառ այնտեղ է անցել, հրաշք էր ուղղակի: Բայց 90-ականների պատերազմը սև մոխրով պատեց այդ հրաշքը (մտածում է): Այնքա՜ն բան կա հիշելու և պատմելու… Իսկապես, Ղարաբաղի հետ ինձ շատ բան է կապում՝ արյան կանչը, մանկությանս հիշողությունները, նաև՝ պատերազմի հետ կապված հիշողություններ ունեմ,  հայրս առաջին իսկ օրվանից արցախյան ազատագրական պայքարի մեջ էր:

- Ձեր հայրը Հայոց բանակի սպա, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանն է: Ինչպե՞ս ընդունվեց ընտանիքի կողմից նրա՝ պատերազմ մեկնելը:

- Առանց որևէ քննարկման: Ճիշտ է, այն ժամանակ ես փոքր էի, բայց որոշ բաներ լավ հասկանում էի: Հասկանում էի, որ դա պետք է ու դա է ճիշտը, յուրաքանչյուրիս պարտքն է: Մեր ընտանիքում հասնելը, մարդկանց օգնելը նորմալ ու սովորական երևույթ է եղել: Մայրս էլ՝ Նաիրա Եդիգարյանը, Հայոց բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ 17 տարի, ծառայել է հանուն հայրենիքի: Նա եղել է Մոտոհրաձգային գնդի գաղտնի մասի պետ:

- Զինվորականների ընտանիքում մեծանալով՝ ցանկություն չի՞ առաջացել, որ դուք էլ շարունակեք նրանց ճանապարհը:

- Երբ դեռ 9-րդ դասարանում էի սովորում, ուզում էի դառնալ զինվորական, հատկապես՝ հետախույզ: Հայրս շատ լավ հետախույզ ընկեր ուներ, ուզում էի նրա նման դառնալ, ի վերջո՝ ծնողներիս գործը կշարունակեի: Բայց ճակատագիրն ինձ համար այլ ուղի էր պատրաստել։ 

- Կարծում եմ՝ 90-ականների մասին հայրիկից բավական հետաքրքիր ու հիշարժան պատմություններ լսած կլինեք:

- Պատմությունները շատ-շատ են, բայց կառանձնացնեմ դրանցից 1-2-ը։ Երբ լսեցինք, որ թշնամին արդեն հասել է Մատաղիսի մատույցներին, առավել քան իրար խառնվեցինք: Տատիկս և մայրիկիս տատը, նաև՝ շատ այլ ազգականներ, այնտեղ էին: Մայրիկիս ապրումներն աննկարագրելի էին: Հիշում եմ, ոչ մի տեղեկություն չունեինք ո՛չ տատիկից, ո՛չ էլ հայրիկիցս: Կապի միջոց գրեթե չկար, իսկ անորոշությունն ահավոր երևույթ է: Ու մեկ էլ 92թ.-ի գարնանային մի երեկո դուռը թակեցին: Հայրս էր՝ տատիկիս հետ: Նրանց հետ էին նաև մի քանի կանայք ու երեխաներ, որոնց հորս ջոկատը անտառներում էր գտել: Ցավոք, մեծ տատիկս (մայրիկի տատը), ով այն ժամանակ արդեն 92 տարեկան էր, չկար, նրանց հետ չէր: Տատիկս ամեն անգամ պատմում ու հոգոց հանելով ասում էր. «Ա՜խ մամա, հիմա ես որտե՞ղ քո շիրիմին այցի գամ»։

- Ճանապարհի՞ն էր մահացել:

- Այո՛: Նորա տատիկիս խոսքերով՝ մեծ տատս դեռ գյուղում, իր տանը իրեն ասել է՝ ինձ թող, դու փախիր, ինձ հետ չես փրկվի, ես բեռ եմ: Բայց տատիկս նրան չի լսել, մի կերպ դուրս են եկել գյուղից ու փախել: Բայց չի կարողացել, ճանապարհին մահացել է, ու փախեփախի ժամանակ անտառում թաղել են: Հիմա մեծ տատիկս այդ անտառի ինչ-որ ընկուզենու տակ հանգչում է: Բայց, ցավոք, տեղն այլևս չենք գտնի, քանի որ մայրիկիս մայրն էլ այլևս մեզ հետ չէ: Միակ սփոփող բանն այն է, որ հողը ազատագրվեց դեռևս 1993 թվականին, մերն է։

- Կա՞ն պատմություններ, որոնց մասին իմացել եք շատ տարիներ անց:

- Այո՛, մի պատմություն կա, որի մասին մայրս ինձ շատ ավելի ուշ է պատմել։ Երբ հայրս հերթական անգամ սահմանում է եղել, իսկ մայրս՝ աշխատավայրում, գնդում գտնվող հորս մարտական ընկերները հերթով մտել են մայրիկիս մոտ, հետը խոսել, իր ու իմ որպիսությունը հարցրել: Հետո էլ իրենց մեջ ուժ են հավաքել ու ասել. «Տիկի՛ն Եդիգարյան, Աշոտն իր գումարտակով շրջափակման մեջ է ընկել, արդեն 9 ժամ է՝ դուրս չեն գալիս կապի: Հավանականությունը շատ քիչ է, որ ողջ են»… Բայց մայրս ասել է, որ չի հավատում հորս զոհվելուն ու ասել է՝ «Աշոտը խելացի հրամանատար է ու դուրս կգա, նրանք ողջ են»: Մայրս շատ ուժեղ կին է, այդ օրն ինձ ոչինչ չի ասել, ես էլ, բնականաբար, ոչինչ չեմ կասկածել (արտասվում է)… Փառք Աստծո, մեկ օր հետո հայրս կապի մեջ է մտնում ու հաղորդում, որ դուրս են եկել շրջափակումից:

- Հետո պատմե՞լ է, թե ինչպես են կարողացել փրկվել:

- ՉԷ՛, ռազմական գաղտնիք էր, մանրամասներին ծանոթ չեմ: Ընդհանրապս, ես շատ հետաքրքրասեր եմ եղել, ինձ շատ բաներ են հետաքրքրել, բայց ծնողներս չէին պատմում: Միշտ նեղանում էի, ասում՝ չե՞ք վստահում ինձ, ազնիվ խոսք՝ ոչ-ոքի չեմ ասի (ժպտում է): Բայց նրանք պնդում էին, որ դա իմ իսկ անվտանգության համար է:

- Հրադադարից հետո էլ հաճախ եք եղել Ձեր գյուղում: Ինչպիսի՞ն են հետպատերազմյան հիշողությունները, մինչ պատերազմյան գույները պահպանվե՞լ են:

- Երբ պատերազմից հետո առաջին անգամ մեր գյուղ գնացի, մանկությանս հրաշքից գրեթե ոչինչ չէր մնացել: Ճանապարհները, դաշտերը, լեռներն ու նույնիսկ օդն այնքան տխուր էին՝ սև մոխրով պատված: Թեև, միևնույն ժամանակ հպարտություն կար այդ ամենի մեջ: Չէի կարողանում արցունքներս զսպել, հատկապես, երբ հասա պապիկիս ու տատիկիս տանը։

- Տունը պահպանվո՞ւմ էր:

- Ոչ՛, ոչինչ չէր մնացել, տուն տանող աստիճաններից միայն երկուսն էին կանգուն։ Հենց այդ երկու աստիճաններից էլ շարունակեցի կառուցել ու վերհիշել մանկությանս պատկերները, երբ ամեն ինչ խաղաղ էր ու կոկիկ, երբ կանաչած ու հարդարված էր այգին՝ բազմատեսակ մրգերի ծառերով ու բանջարեղենով: Երբ միշտ համեղ հացի ու հայկական գաթայի հոտ էր գալիս տատիկիս խոհանոցից ու թոնիրից: Երից Մանկանց եկեղեցին հենց մեր գյուղի վերևում՝ լեռների վրա է… Բայց, Փառք Աստծո, հիմա գյուղն էլի վերածնվել ու շնչում է, ու միշտ այդպես կլինի: Մենք անկոտրում ազգ ենք, մեզ հնարավոր չէ ջնջել։ 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ