10/05/2019 18:52
Ուկրաինան ու Մեծ Բրիտանիան վարժանքներ են անցկացրել Սև ծովում
Ուկրաինական «Պրիլուկի» հրթիռանավը և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Echo H87 հետախուզական նավը «PASSEX» տեսակի համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի լրատվական ծառայությունը։
«Ուկրաինական հրթիռանավը և բրիտանական նավը կատարել են տակտիկական մանևրման առաջադրանքներ, հակաօդային պաշտպանության վարժանքներ, նաև վարժանքներ են անցկացրել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ վարժանքներում ներգրավվել է ծովային ավիացիոն բրիգադի մի ուղղաթիռ: