10/05/2019 16:50
Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք. Դավիթ Անանյան
Ունենք ՀԴՄ տրամադրվող կտորնների աճ, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Այո՛, կա հսկողական գործառույթի և նաև հարկ վճարողների իրավագիտակցության բարձրացման միասնական արդյունք»,- ասաց նա։
Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա, խիստ սահմանափակ քանակ է մնացել՝ 700 կամ 800 հատ։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ՀԴՄ-ներ ձեռք բերելու համար 9000 հայտ է ներկայացվել, որոնցից բավարարվել է 3000-ը, սակայն տնտեսվարողները չեն եկել դրանք ստանալու։
«Քանի որ հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք, առաջնահերթ կարգով սարքերը տրամադրելու ենք այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես ՀԴՄ սարքեր չունեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետ են կանչվելու այն տնտեսվարողների հայտերը, ովքեր ունեին հին սերդնի ՀԴՄ կտրոններ տրամադրող սարքավորումներ, սակայն դիմել էին նաև նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ ստանալու համար։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքեր պետք է ձեռք բերեն բոլոր տնտեսվարողները, սակայն առաջնահերթությունը կտրվի նոր հիմնված կազմակերպություններին։