11/05/2019 13:05
«Կապիտալը հայրենիք չունի» արտահայտությունը Հայաստանի համար չէ. Վարազդատ Կարապետյան
«Կապիտալը հայրենիք չունի» հայտնի արտահայտությունը ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հորդորում է բացառել մեր երկրից. «Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն մեր երկրում ապրող մարդու, հողի ու ապագայի նկատմամբ»։
Այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ հարկային օրենսդրության մեջ կատարվելիք առաջիկա փոփոխությունները կարևորելու են աշխատանքը՝ որպես հիմնարար արժեք։
«Մենք գնում ենք աշխատանքի վրա հարկային համակարգի մեղմացմանը, հետագայում նաև կմտածենք կապիտալի հարկային համակարգի ավելացման ուղղությամբ, այսինքն՝ որ աշխատող մարդը ունենա ավելի լավ հնարավորություններ Հայաստանում աշխատելու համար», - հավելեց Կարապետյանը։
Անդրադառնալով արևային էներգիայի զարգացմանը՝ պատգամավորն ասաց, որ մինչև 500 ԿՎ հզորությամբ կայանների գծով համակարգ արդեն ներդրված է, ինչը թույլ է տալիս մարդկանց արևային էներգիան օգտագործել բիզնեսնում, տնային տնտեսություններում։
Ավելի մեծ կայանների ներդրումը, ըստ պատգամավորների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է, որը պետք է որոշի դրա սակագինը։