13/05/2019 14:57
Առևանգման փորձ՝ Երևանում. աղջիկ «փախցնողներին» որոնում են իրավապահները
Երեկ ուշ երեկոյան Երևանում՝ Ազատության պողոտայում, արտառոց դեպք է գրանցվել։ Մի քանի երիտասարդ փորձել են առևանգել մի աղջկա՝ աշխատելով նրան ուժով նստեցնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Աղջիկը սկսել է բղավել, ինչի արդյունքում երիտասարդները դիմել են փախուստի։
Aysor.am-ի թղթակիցը ոստիկանության ԶԼՄ հետ կապերի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ հայտնաբերվե՞լ են արդյոք առևանգման փորձ կատարած երիտասարդները.
Վերջինս նշեց՝ ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի, ով հայտնել է, որ մի խումբ անձինք փորձել են առևանգել իրեն։
«Քաղաքացուհին հաղորդում է տվել, որ առևանգման փորձ կատարողն իր ծանոթն է եղել՝ ընկերների հետ։ Ձեռնարիկվում են միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։ Նյութեր են նախապատրաստվում», - ասաց մեր զրուցակիցը։