Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում առանձնապես խոշոր չափի չարաշահումներ են կատարվել. հարուցվել են քրգործեր

14/05/2019 18:49

Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում առանձնապես խոշոր չափի չարաշահումներ են կատարվել. հարուցվել են քրգործեր


Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի  «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների  տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում  դպրոցում  դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել  3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել:

Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»՝ դրանում կեղծ տեղեկություններ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ:

Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով  տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել  իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։

Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում  նույն կազմակերպությունում  որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել  իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն:

Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել  են իրենց անձնական կարիքների համար:

Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Բացի նշված 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր  8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով:

Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:22 Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Այսօր, 19:18 Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Այսօր, 18:35 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր․ Թորոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:24 Ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն․ Ոստիկանապետ (Տեսանյութ) Այսօր, 18:11 Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է․ իրավիճակն ավելի քան լուրջ է․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 17:54 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ Այսօր, 17:03 Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» և պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում. Հայտարարություն Այսօր, 16:43 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Այսօր, 16:27 Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 16:22 Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Այսօր, 16:19 Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան Այսօր, 16:10 Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Իրանի «դիվանագիտական մեկուսացումը» Այսօր, 16:00 Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել Այսօր, 15:55 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին Այսօր, 15:51 Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 22 382-ի Այսօր, 15:44 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ Այսօր, 15:38 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 353 դեպք Այսօր, 15:30 Խոշոր հրդեհ՝ «Պապա-ֆուդ» պանդոկում․ տուժածներ չկան Այսօր, 15:24 ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 100 հազարը Այսօր, 15:19 Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել Այսօր, 15:13 Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը անհայտ անձի կողմից պոկվել և գետնին է նետվել. Կարո Փայլան Այսօր, 15:09 Առաջին Հանրապետությունը հայկական պետական մտածողության սկիզբ դրեց. Վիտալի Բալասանյան Այսօր, 15:01 Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները Այսօր, 14:55 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») Այսօր, 14:50 Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 14:41 Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը. Արարատ Միրզոյան Այսօր, 14:32 Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը. Արման Թաթոյան Այսօր, 14:23 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ Այսօր, 14:16 Նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես տանը բուժել կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը Այսօր, 14:07 Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Այսօր, 14:01 Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր հայրենիքով, ամուր պետականությամբ. ՀՀ ՍԴ նախագահի շնորհավորական ուղերձը Այսօր, 13:53 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ Այսօր, 13:47 Մայիսի 28-ը պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշն է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 13:39 Արցախում գրանցվել է կորանավիրուսի առողջացման 11 նոր դեպք Այսօր, 13:30 Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Այսօր, 13:17 Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (Տեսանյութ) Այսօր, 13:09 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (Տեսանյութ) Այսօր, 13:00 Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Այսօր, 12:50 Վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին Այսօր, 12:39 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ Այսօր, 12:21 Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան Այսօր, 12:08 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Այսօր, 12:00 Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 355 հազարը Այսօր, 11:48 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3 դեպք Այսօր, 11:31 Արցախում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 38 Այսօր, 11:23 Իրանում 12 տարում առաջին անգամ փոխարինվել է խորհրդարանի ղեկավարը Այսօր, 11:16 Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա․ Վլադիմիր Գասպարյան Այսօր, 11:08 Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Այսօր, 11:00 Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները Այսօր, 10:54 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահերի թիվը՝ 157 Այսօր, 10:48 Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Այսօր, 10:44 Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հյուսիսային Կորեայում Այսօր, 10:35 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ է եղել Այսօր, 10:26 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 դեպք Այսօր, 10:18 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է, բայց ոչ բոլորն են ներկայացրել Այսօր, 10:15 «Փաստ». «Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք. Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը» Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Գավառում հիվանդանոցը ջարդուփշուր անելու և վիրավորների պարանոցները կտրելու գործը, կարելի է ասել, մտել է փակուղի Այսօր, 10:04 «Փաստ». Վարչապետը ձեռնամուխ է եղել իր «սրտի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը բաձրաձայնել է, որ ցանկանում է ԿԳՄՍՆ փոխնախարար նշանակվել Այսօր, 09:55 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով արհեստական շնչառության սարքին միացված է 18 պացիենտ Այսօր, 09:48 Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է. Սերժ Սարգսյանի ուղերձը Այսօր, 09:40 Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ. Նիկոլ Փաշինյան 27/05/2020 22:19 Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ (24TV) 27/05/2020 19:38 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 հազարը 27/05/2020 19:36 Միայն այսօր մենք ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Մինասյանն արձագանքել է Փաշինյանին 27/05/2020 19:10 Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 180 ցուցարարի 27/05/2020 18:53 Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն 27/05/2020 18:43 Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 7,5 հազարը 27/05/2020 18:24 Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում բոլոր կոռուպցիոներները կսսկվեն․ Փաշինյան (Տեսանյութ) 27/05/2020 18:19 Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել. Գորգիսյան (Տեսանյութ) 27/05/2020 18:05 Հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում 27/05/2020 17:46 Էդվարդ Նալբանդյանը մայիսի 29-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԱԺ ապիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 27/05/2020 17:35 Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:32 Չի բացառվում, որ որևիցե պատգամավոր իր մանդատը դնի ինչ-ինչ պատճառով, նաև՝ այլ պաշտոնի անցնելու համար․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:24 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 161 մարդ 27/05/2020 17:13 Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 39 հազարի 27/05/2020 16:58 Անչափահասը ոստիկաններին ասել է, որ օրգազմի մասին պատմող գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից 27/05/2020 16:49 Լեհաստանը մեղմացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները 27/05/2020 16:39 Ինչո՞ւ պետք է իմ երեխան ամեն օր լսի համասեռամոլների մասին. Էրիկ Օհանյանը զայրացել է 27/05/2020 16:29 Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է նվազել 27/05/2020 16:20 ԱԱԾ-ն կանխարգելել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքը 27/05/2020 16:07 Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստանում աճել է. փոխնախարար 27/05/2020 15:51 Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները 27/05/2020 15:42 Նոր բացվող ցանկացած բիզնեսն իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում, ավելի արդյունավետ կլիներ գործող միկրոբիզնեսին օգնել. Տնտեսագետը՝ հակաճգնաժամային նոր ծրագրի մասին 27/05/2020 15:29 «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը (Լուսանկարներ) 27/05/2020 15:15 Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ (Լուսանկարներ) 27/05/2020 15:06 Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր 27/05/2020 14:46 Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի 27/05/2020 14:39 ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 27/05/2020 14:29 Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային 27/05/2020 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են 27/05/2020 13:55 «Տներ են կառուցում ու մտածում՝ որքան մեծ, որքան ուրիշներին ճնշող, այնքան լավ». Գույքահարկը կավելանա 27/05/2020 13:49 Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 մարդ 27/05/2020 13:43 Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին 27/05/2020 13:36 Սեփական ձախողումները երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար որոշ պաշտոնյաներ փորձում են որպես մեղավոր ներկայացնել ԶՊՄԿ-ին. Հայտարարություն 27/05/2020 13:31 Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար կտևամադրվի շուրջ 2,1 մլրդ դրամ 27/05/2020 13:25 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևան-Բրյուսել-Երևան երթուղով 27/05/2020 13:18 Իշխանությունը հանրաքվեից խուսափում է, որովհետև դրա արդյունքները արդեն իսկ կանխատեսելի են. Նաիրա Զոհրաբյան 27/05/2020 13:15 Պատկերացրեք՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ հանրաքվեն իրականցնեք, հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ․ Սուրեն Գրիգորյան 27/05/2020 13:09 ՊՆ-ում կստեղծվի «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը