14/05/2019 11:58
Իմ ներսում արցախցու արյուն է հոսում, մենք ծախվողը չենք. Ռոբերտ Քոչարյանի կողմնակից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ ու հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Զարուհի Սարգսյանն ասաց, թե Քոչարյանն Արցախի հերոս է, որը պատերազմ է հաղթանակել։
«Մենք պատերազմ ենք հաղթել, երկիր ենք կառուցել», - նշեց նա։
2-րդ նախագահի կողմնակիցը հերքեց, թե իրենց գումար են տվել, փոխարենն իրենք հանուն Ռոբերտ Քոչարյանի ակցիա են անում։
«Ո՞վ է վաճառված, ես վաճառվող մարդ չեմ, Քոչարյանի ժամանակ ես աշխատել եմ խանութում հավաքարար, ես ծախված մարդ չեմ, ես Ռուսաստանից վերադարձել եմ 1998 թվականին, Արցախում առաջին գերին ես եմ եղել, իմ ամուսինն է եղել, իմ երեք աջիկների հետ ու երբ մեզ ազատեցին գերությունից, եկանք Երևան, Լևոն Տեր-Պետրոսյանի մարդիկ մեզ էնքան նեղեցին, մեզանից էնքան փող էին ուզում, որ մենք ստիպված լքեցինք Հայաստանը», - ասաց նա՝ ընդգծելով. «Իմ ներսում արցախցու արյուն է հոսում, մենք ծախվողը չենք»։