14/05/2019 20:02
Greenpeace-ի ակտիվիստներն ակցիա են անցկացնում Լեհաստանի իշխող կուսակցության շենքի տանիքին
Greenpeace-ի բնապահպանները բարձրացել են Լեհաստանի «Իրավունք և արդարություն» (PiS) իշխող կուսակցության շենքի տանիքին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ Լեհաստանի էներգետիկայում մինչ այժմ ակտիվորեն ածուխ է օգտագործվում:
Նրանք շենքի ճակատը գրեթե ամբողջովին փակել են սև գործվածքի հսկայական կտորներով, որոնց վրա «Լեհաստանն առանց ածխի 2030» մակագրությունն էր:
Միաժամանակ Greenpeace-ի լեհական ստորաբաժանման Twitter-ում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Մենք 11 տարի ունենք, որպեսզի խուսափենք կլիմայական աղետից: Լեհաստանը պետք է հրաժարվի ածխից մինչև 2030 թվականը»:
Greenpeace-ը պնդում է, որ կառավարող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խույս է տվել կլիմայի պաշտպանության հարցերից: