14/05/2019 14:13
Թել Ավիվում կընտրվեն «Եվրատեսիլի» առաջին տասը կիսաեզրափակիչ անցածներին
Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում երեքշաբթի կկայանա «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Շոուի 17 մասնաիցներից միայն 10-ը կստանա եզրափակիչի ուղեգիր, հայտնել է մրցույթի մամուլի ծառայությունը: Շոուն կբացի Կիպրոսից երգչուհի Տամտայի ելույթը:
Նաև, «Եվրատեսիլի» կազմկոմիտեի որոշմամբ, այդ երեկո ելույթ կունենան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները:
Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը՝ որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլի» հիմնադիրների «Մեծ հնգյակը»: