14/05/2019 12:50
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու համար
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին նոր հարաբերությունների կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության՝ նման մեղադրանքը հնչեցվել է հյուսիսկորեական նավի կալանման պատճառով:
ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն շարունակում է Փհենյանին ծնկի իջեցնելու քաղաքականությունը:
Ընդ որում Հյուսիսային Կորեան Վաշինգտոնից պահանջում է վերադարձնել կալանված նավը: