14/05/2019 17:40
Մերկելը կրկին առանց ինքնաթիռ է մնացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին առանց ինքնաթիռ է մնացել։ Դորթմունդի օդանավակայանում նրա օդանավին է հարվածել ծառայողական մեքենաներից մեկը: Արդյունքում կանցլերը ստիպված է եղել Բեռլին վերադառնալ Պաշտպանության նախարարության օդանավով:
Ավելի վաղ, Մերկելն ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով 2 անգամ ուշացել է կարևորագույն հանդիպումներից: Վերջին 6 ամսվա ընթացքում սա արդեն 7-րդ դեպքն է, որ Գերմանիայի կառավարությունը խնդիր է ունենում օդանավի հետ: