14/05/2019 15:25
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բանակցությունները կազմակերպվել են թուրքական կողմից նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակը: Հատկապես անհանգստացնող է իրավիճակը Իդլիբում, որտեղ վերջին շրջանում արմատական զինված խմբավորումների կողմից նկատվել են հրադադարի խախտման դեպքեր:
Երկու երկրների առաջնորդները խոսել են նաև Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին: