14/05/2019 10:31
Մադուրոյի կողմնակիցները գրավել են Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը
Ամերիկյան ոստիկանությունը չի կարողացել Վենեսուելայի օրինական իշխանություններին պաշտպանող ակտիվիստներին ստիպել լքելու Վաշինգտոնում այդ երկրի դեսպանատունը, որում նրանք տեղավորվել են: Ոստիկանները դիրքեր են գրավել համալիրի դարպասի մոտ, որը փակված է շղթաներով ու կողպեքներով:
Ոստիկանների մի մասը մտել է դիվանագիտական ներկայացուցչության շենք և բանակցություններ վարել ակտիվիստների, մասնավորապես, Մարա Վերհեյդեն-Հիլլիարդի՝ Քաղաքացիական արդարադատության համար գործընկերության փաստաբանի հետ: Հինգ րոպե տեւած բանավեճից հետո ոստիկանությունը հեռացել է շենքից՝ արգելափակելով դրսից մուտքն այնտեղ, իսկ ակտիվիստները վերադարձել են երկրորդ հարկ: Վենեսուելայի իշխանությունները դեսպանության շենքում ամերիկացի ոստիկանների հայտնվելը գնահատել են որպես միջազգային իրավունքի խախտում: Վենեսուելացի բոլոր դիվանագետներն ԱՄՆ-ն լքել են տակավին ընթացիկ տարվա ապրիլին: