14/05/2019 20:16
Կոնգոյում 2018թ.-ի օգոստոսից առնվազն 101 բուժաշխատող վարակվել է Էբոլայով
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգներում 2018 թվականի օգոստոսից մոլեգնող համաճարակի ընթացքում առնվազն 101 բուժաշխատող է վարակվել Էբոլա տենդի վիրուսով, հայտնել է «Actualite» պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ, Կոնգոյի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2018 թվականի հուլիսից երկրում Էբոլա վիրուսից մահացել է ավելի քան 1,1 հազար մարդ: