14/05/2019 14:08
Աթենքում այրել են CNN Greece-ի լրագրողի ավտոմենքենան
Անհայտ անձինք Աթենքում այրել են CNN Greece-ի լրագրող Մինա Կարամիտրույի ավտոմենքենան: Նա ռեպորտաժներ է պատրաստում քրեական թեմաներով, հայտնում է հեռուստաալիքի կայքը:
Մեքենան այրել են գիշերվա երկուսի սահմաններում՝ լրագրողի տան հարևանությամբ: Մեքենան ամբողջովին այրվել է:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ հարձակումը կարող է կապված լինել ահաբեկիչ Դիմիտրիս Կուֆոնտինասի գործի հետ: