14/05/2019 11:15
Խորհրդարանում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կանցկացվեն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Լսումների հայեցակարգային ամփոփագիրը և հաստատված ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լսումների օրվանից առնվազն երեք օր առաջ ԱԺ կայքում կտեղադրվի նաև լսումների վերջնական օրակարգը: