14/05/2019 16:25
Պենտագոնը մտադիր է 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը ռազմական նախագիծ է ներկայացրել: Պենտագոնը մտադիր է 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակվի ամերիկյան զորքի վրա կամ արագացնի միջուկային զենքի արտադրությունը:
Նոր նախագիծը կազմվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վերահսկողությամբ:
Նախագծով սահմանված չեն Իրանի դեմ ցամաքային գործողություններ, քանի որ դրա համար անհրաժեշտ կլիներ ներառել առավել մեծ թվով զորք:
Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր Իրանի կողմից աճող վտանգի մասին, ինչի կապակցությամբ այնտեղ էր ուղարկել ռազմավարական ռմբակոծիչներ և ավիակիր խմբեր: