Խորովածը, գինին ու բարբառը գրավել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանին. Նա Երևանում անցկացվելիք երաժշտական փառատոնի բեմում կլինի

15/05/2019 20:56

Խորովածը, գինին ու բարբառը գրավել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանին. Նա Երևանում անցկացվելիք երաժշտական փառատոնի բեմում կլինի


Մայիսի 30-ից հունիսի 5-ն արդեն երրորդ տարին Երևանում կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:

Հատկանշական է, որ Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, տնօրենը և պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը:

Ի դեպ, փառատոնի բացման ժամանակ երաժշտական կատարմամբ բեմում կլինի նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Aysor.am-ը դեսպանի հետ զրուցել է ոչ միայն փառատոնի, այլև՝ նախասիրությունների ու Հայաստանից ստացած տպավորության մասին:

- Պարոն դեսպան, փառատոնին երաժշտական գործիքով ներկայանալու մտահղացումը Ձե՞րն էր, թե՞ կազմակերպիչներից նման առաջարկ ստացաք:

- Ցավոք սրտի, գաղափարն իմը չէ (ժպտում է- հեղ.): Շատ ուրախ էի հանդիպել Շմավոն Գրիգորյանին, որը հրաշալի երաժիշտ է, հենց այդ ժամանակ էլ մտահղացումը ծնվեց: Գիտեմ, որ այս երաժշտական փառատոնն արդեն 3 տարեկան է, ու նախորդ երկու տարիներին էլ Ճապոնիայից երաժիշտներ են եկել Հայաստան: Այս տարի մասնակից երաժիշտներից մեկն իմ 50 տարվա ընկերն է: Սկզբում ես փորձում էի կամրջել տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց, բայց հետո մտահղացում առաջացավ փոքր նվագախմբին միանալ ու բացմանը բեմում լինել: Հայաստանն ունի այնպիսի հայտնի երաժիշտ, ինչպիսին աշխարհահռչակ Ալեքսանդր Հարությունյանն է: Սա հրաշալի փառատոն է, հիմնականում փողային գործիքներ են լինելու:

- Դուք փողային ո՞ր գործիքին եք տիրապետում։

- Գալարափողին, որն աշխարհում առավել հայտնի է որպես ֆրանսիական երաժշտական գործիք: Սակայն այն գործիքը, որի վրա ես եմ նվագում, ֆրանսիական չէ, ավելի շատ՝ վիեննական գալարափող է, որն առավել հարմար է սիրողական երաժիշտների համար։

- Հաճա՞խ եք երաժշտական գործիքը Ձեր ձեռքը վերցնում, երաժշտական մասնագիտություն ստացե՞լ եք, թե՞ դա պարզապես հոբբի է:

- Անչափ սիրում եմ երաժշտություն ու ժամանակ առ ժամանակ, մասնավորապես՝ շաբաթ և կիրակի օրերը, նվագում եմ: Բայց դա սիրողական մակարդակի է, զուտ նախասիրություն: Այս պարագայում ինձ ոգևորեց Շմավոն Գրիգորյանը, ու հիմա ստիպված եմ անընդհատ ինձ վրա աշխատել, փորձեր անել, որպեսզի մայիսի 30-ին արդարացնեմ երաժշտասերների սպասումները:

- Փառատոնը տևելու է մեկ շաբաթ: Դուք մյուս օրերի՞ն էլ կմասնակցեք, թե՞ միայն բացմանն եք ներկա լինելու:

- Ներկա պահին բանակցում եմ գործընկերներիս հետ, որպեսզի կարողանամ դեսպանատանն առավել շատ արձակուրդ ունենալ ու մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին (ծիծաղում է- հեղ.): Հատկապես, որ Ճապոնիայից մի քանի երաժիշտներ են գալիս, ու կցանկանայի նրանց հետ հանդիպել, զրուցել: Գիտեք, նախորդ տարի այս փառատոնը հունիս ամսին տեղի ունեցավ, ես էլ հենց այդ ամիս էի նշանակվել Հայաստանում Ճապոնիայի դեսպան: Բայց, քանի որ նոր էի ու չգիտեի փառատոնի մասին, ցավոք, մասնակցելու հնարավորությունը բաց թողեցի: Միայն հասցրեցի հանդիպել այստեղ գտնվող ճապոնացի երաժիշտների հետ ու ասացի, որ հաջորդ տարի անպայման կմասնակցեմ: Երաժշտությունը միջազգային երևույթ է ու անգամ միմյանց լեզու չիմացող երաժիշտները կարող են հանգիստ շփվել միմյանց հետ ու հասկանալ իրար: Ու շատ լավ է, որ այս փառատոնը հենց Հայաստանում է տեղի ունենում: Պայմաններն են նպաստավոր, ժողովուրդն էլ երաժշտական է: Հյուրընկալողների ու հյուրընկալվողների միջև փորձի փոխանակում է լինում, ընկերություն է ձևավորվում: Իհարկե, հայ երաժիշտները ևս այցելում են Ճապոնիա, Վահան Մարտիրոսյանն արդեն մի քանի անգամ եղել է այնտեղ:

- Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն և պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ մտադիր է հաջորդ տարի՝ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակի շրջանակներում, Ճապոնիայից սիմֆոնիկ նվագախումբ հրավիել, որոնք հրաշալի են կատարում նաև հայկական ստեղծագործությունները: Տեղյա՞կ եք այդ մասին:

- Այդ մասին հենց նոր իմացա: Շատ լավ գաղափար է: Այս տարի մեր բախտը բերեց, քանի որ Ճապոնիայից մի երաժիշտ է գալիս, ով մեծ փորձ ունի՝ Ճապոնիայից հրավիրելու տարբեր երաժիշտների: Երբ աշխատում էի Թայլանդում, ՌԴ-ում՝ այդ երաժիշտի շնորհիվ շատերին ենք հրավիրել: Այս տարի էլ, երբ Հայաստան գա, նրա հետ կխոսեմ ու իմ աջակցությունը կհայտնեմ, որպեսզի հաջորդ տարվա փառատոնին կրկին Ճապոնիայից երաժիշտներ մասնակցեն: Չնայած, վախենում եմ, որ շատերը կցանկանան Ճապոնիայից գալ: Չէ՞ որ փողային գործիքներ նվագողների համար Ալեքսանդր Հարությունյանի փառատոնը շատ կարևոր է: Ճապոնացի ժողովուրդը գնալով ավելի ու ավելի շատ է սիրում հայկական երաժշտությունը: Այնպես որ, ես բազմաթիվ պատճառներ ունեմ այս փառատոնի կապակցությամբ շնորհավորելու համար (ժպտում է- հեղ.):

- Հետաքրքիր է, Ալեքսանդր Հարությունյան երաժիշտի մասին Հայաստանո՞ւմ եք իմացել, թե՞ մինչ այդ էլ ծանոթ էիք նրա արվեստին:

- Իհարկե, ես նրա մասին գիտեմ արդեն 40 տարուց ավելի: Այդ ազգանունը շատ կարևոր է փողային նվագարաններին տիրապետող երաժիշտների համար: Դեռևս 1970-ական թվականներին ռուսաստանցի հայտնի փողային երաժիշտ Տիմոֆեյ Դոկշիցերը Ճապոնիա էր եկել ու նվագում էր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից՝ առավել ճանաչելի դարձնելով այդ գործերը: Նա աշխարհի լավագույն երաժիշտներից էր, ու նրա նվագած ստեղծագործությունները մեծ ազդեցություն են գործել ճապոնացիների վրա:

- Հայկական երաժշտական միջոցառումների հաճա՞խ եք ներկա գտնվում:

- Այո՛, և ոչ միայն դասական: Դուք նաև հրաշալի ջազ երաժշտություն ունեք: Նախորդ կիրակի շատ լավ համերգ էր, որի ժամանակ բեմում էին սիմֆոնիկ ու ջազային նվագախմբերը: Չափազանց լավն էին, դահլիճն ի սրտե վայելեց երկու ոճերի սինթեզը:

- Պարոն դեսպան, արդեն 1 տարի է՝ Հայաստանում եք: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից:

- Ես շատ երջանիկ եմ, որ գործունեությունս հիմա անցկացնում եմ Հայաստանում: Մեր դեսպանությունն այստեղ համեմատաբար նոր է՝ 4 տարի, դեռևս մենք նոր բաներ ունենք բացահայտելու: Դեռ շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք երկու երկրներն առավել մտերմացնել: Շատ աշխատանք ունեմ կատարելու: Բայց մի բան հստակ է՝ սա յուրահատուկ վայր է, նմանատիպն աշխարհում ոչ մի տեղ չկա:

-  Հասցրե՞լ եք շրջել, թե՞ դեռ միայն Երևանում եք եղել:

- Հնարավորություն եմ ունեցել այցելել գրեթե բոլոր մարզերը: Դեռևս միայն Մեղրիում չեմ եղել, բայց առաջիկայում պատրաստվում եմ գնալ: Շատ եմ տպավորված այն տարբերվող առանձնահատկություններով, որոնք կան մարզերի միջև: Յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու գեղեցկությունն ունի: Հա, ի դեպ, մարդիկ ասում են, որ այս մարզերից յուրաքանչյուրը իր բարբառն ունի, իր խոհանոցը: Կարծում եմ՝ երաժշտություններն էլ տարբեր են: Կարևոր է նման բազմազանություն ունենալ։ Հուսով եմ՝ կկարողանամ վայելել հայկական մշակութային բազմազանությունը:

- Հայկական խոհանոցին ծանոթացե՞լ եք, կա՞ ուտեստ, որն առավել եք նախընտրում:

- Շատ բարդ է ինչ-որ բան ընտրել, ձեր խոհանոցում ամեն ինչն եմ սիրում: Ոչ միայն ես, այլ՝ Հայաստան այցելող բոլոր օտարերկրացիներն ասում են, որ այստեղի խոհանոցը հիանալի է: Մսի որակը Հայաստանում շա՜տ լավն է, բոլոր տեսակի մսերից պատրաստված խորովածները սիրում եմ: Ու նաև ձեր գինին (ժպտում է- հեղ.):

- Օրեր առաջ միջոցառման ժամանակ հայերենով դիմեցիք հանրությանը: Տիրապետո՞ւմ եք հայերենին:

- Օ, ո՜չ, շատ վատ հայերեն էր (ծիծաղում է- հեղ.)։ Բայց ասեմ, որ հիմա ես ունեմ շատ լավ ու խիստ ուսուցիչ: Ինձ դժվար է տրվում այդ լեզուն, բայց աշխատում եմ լավ սովորել, որ ուսուցիչս շատ չհոգնի ու չբարկանա ինձ վրա: Հուսով եմ՝ մեկ տարուց արդեն սահուն կխոսեմ, ու միմյանց հետ հայերենով կշփվենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը