Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ

15/05/2019 13:13

Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ


Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:

Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի  հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանը՝ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին:  Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումը՝ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:

Դեռևս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:

Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, շարունակում են առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները:  Չինարիում նախկինում իրականացվել են խմելու և ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչև տարեվերջ, կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգը՝ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:

Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը և գյուղի բնակիչները:

«Դարձյալ Չինարիում ենք՝ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարևոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելով՝ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլև, ինչ-որ առումով՝ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են և՛ իրենց, և՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարևոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:09 Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:56 Ժամանակավորապես դադարեցվել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի քանի գյուղերի գազամատակարարումը Այսօր, 17:52 Երևանի ռուսական թատրոնն իր տնօրենին չի «գտնում». կրկին ԺՊ է նշանակվել, այս անգամ՝ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը Այսօր, 17:46 Չեխիայի կենդանաբանական այգում ներկայացրել են բերբերական առյուծներ (Տեսանյութ) Այսօր, 17:39 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին Այսօր, 17:27 Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր (Լուսանկարներ) Այսօր, 17:24 Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար կհատկացնի 3 մլրդ դրամ. Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ (Տեսանյութ) Այսօր, 17:15 Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ Այսօր, 17:10 Քննչական կոմիտեն քննիչների ու փորձագետների՝ Ամուլսար այցելելու կապակցությամբ պարզաբանում է տարածել Այսօր, 17:02 Սկզբում քրգործեր կարվում էին իշխանությանն ընդդիմադիր այլախոհների վրա, հիմա կարվում են հնարավոր ընդդիմադիր այլախոհների վրա. Միհրան Հակոբյան Այսօր, 16:59 Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. Ահազանգ՝ Դավիթ Տոնոյանին ու Արթուր Վանեցյանին Այսօր, 16:56 Սիգի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ Այսօր, 16:54 Աշխաբադում բնակելի շենքում պայթել է կենցաղային գազը Այսօր, 16:43 Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ Այսօր, 16:27 Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Այսօր, 16:22 Միհրան Պողոսյանի ղեկավարման տարիներին ԴԱՀԿ-ում կատարվել են չարաշահումներ. ՊՎԾ-ն նյութերը տրամադրել է ՀՔԾ-ին Այսօր, 16:14 Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք. Տիգրան Պասկևիչյանն ազատվել է աշխատանքից Այսօր, 16:03 Եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց. Քննիչ հանձնաժողովի նախագահ Այսօր, 15:44 Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ Այսօր, 15:31 Հուլիսի 17-ին կդադարեցվի Կարմիրգյուղի կենտրոնական հատվածի գազամատակարարումը Այսօր, 15:23 Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը Այսօր, 15:18 Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե դիրքորոշում՝ ուղղված ՀՀ-ին. Սուրեն Գրիգորյան Այսօր, 15:02 Դե Լիգթը չորեքշաբթի բուժզննում է անցնելու «Յուվենտուսի» համար Այսօր, 14:36 Հաճախ դպրոցներում սեռական առողջություն դասընթացը դասավանդել են ռազմագիտության տղամարդ ուսուցիչները. Փոխնախարար Այսօր, 14:30 Պահանջված մասնագիտություններն են տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, համակարգչային գրաֆիկա. Պոլիտեխնիկի ռեկտոր Այսօր, 14:14 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը Այսօր, 14:12 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Այսօր, 14:08 Դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է. ԱԺ փոխնախագահ Այսօր, 13:59 Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա Այսօր, 13:53 Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի է վաճառել Այսօր, 13:46 Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կամ դժբախտ պատահարի հետևանքով տուժածներին ևս պետք է փոխհատուցում տրվի. պատգամավոր Այսօր, 13:39 Բակո Սահակյանը կառավարության նիստում կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարների Այսօր, 13:32 ՊՆ-ն կառավարությանն առաջարկել է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար Այսօր, 13:27 Ավտոճանապարհներին անպատժելիություն է տիրում, դրա համար էլ վիճակն այսպիսին է. Լևոն Հարությունյան Այսօր, 13:21 Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է. Զոհրաբյանը հեգնանքով առաջարկել է այրել Բուքիքիոյին Այսօր, 13:16 Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը հանքարդյունաբերական վեճի արդյունքում Այսօր, 13:05 ԱԱԽ քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը Այսօր, 13:00 Քաղաքական կամքի բացակայության պարագայում ճանապարհատրանսպորտային խնդիրները չեն կարգավորի. Պողոս Շահինյան Այսօր, 12:57 Մարզերում կանայք առողջական խնդիրները համարում են մի բան, որին կարելի է անդրադառնալ, երբ աշխարհի բոլոր խնդիրները լուծված են. Սոցապ փոխնախարար Այսօր, 12:54 Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր Այսօր, 12:45 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 12:38 Պակիստանը ներել է Հնդկաստանին և բացել օդային տարածքը Այսօր, 12:29 Հույս ունեմ՝ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ. պատգամավոր Այսօր, 12:22 Չթույլատրված լողափում լողալու ժամանակ յոթ մարդ է մահացել Այսօր, 12:14 Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել Այսօր, 12:12 Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում. Լուսանկարներ Այսօր, 12:05 Աբսուրդ է. երեխան 7 տարի խոսում, 12 տարի գրում, կարդում և խոսում է հայերեն, հետո ստուգում և ասում ենք՝ հայերենից անբավարար գիտելիք ունես. ԳԹԿ փոխտնօրեն Այսօր, 11:57 Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Այսօր, 11:47 Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ Այսօր, 11:39 Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան Այսօր, 11:30 ՉԺՀ-ի ավելի քան 7,4 միլիոն բնակիչ հայտնվել է բնական աղետների գոտում Այսօր, 11:23 Ուկրաինական հարսանիքին մոտ 40 մարդ է թունավորվել Այսօր, 11:15 Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին Այսօր, 11:00 Մենք կցանկանանք, որ Վաշինգտոնը ճնշում չգործադրի Երևանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար. Արարատ Միրզոյան Այսօր, 10:52 Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը. Լուսանկարներ Այսօր, 10:45 Հուլիսի 16-ի հոսանքազրկումների մասին Այսօր, 10:37 Կլիմայի փոփոխությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը. Տիգրան Ավինյան Այսօր, 10:35 Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի շուկայում բռնկված հրդեհը մարել են Այսօր, 10:23 Աբովյանում 34-ամյա տղամարդ է սպանվել (լուսանկարներ) Այսօր, 10:17 Տիկնայք և պարոնայք, պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Այսօր, 10:05 «Հրապարակ». «ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում» Այսօր, 10:04 «Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի Այսօր, 10:02 «Փաստ». Սամվել Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են Այսօր, 10:00 «Հրապարակ». Արմեն Սարգսյանի քավորությամբ հարսանիք՝ Սուրբ Ղազարում Այսօր, 09:56 «Ժամանակ». Դավիթ Շահնարզարյանի այցը անմիջական կապ ունի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ Այսօր, 09:54 «Իրատես». Իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով Այսօր, 09:51 «Հրապարակ». «Գագիկ Ծառուկյանն ու Սասուն Միքայելյանն իրենց ավանդապաշտությամբ, ուղղախոսությամբ շատ մեծ ընդհանրություններ ունեն» Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. Դավիթ Սանասարյան Այսօր, 09:44 «Փաստ». ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ Այսօր, 09:40 «Ժամանակ». Հեղափոխությունը մտավ ԱԳՆ 15/07/2019 20:18 Ծովառյուծի ձագը՝ Չիկագոյի կենդանաբանական այգում (Տեսանյութ) 15/07/2019 20:11 Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ի առևտրի նախարարին 15/07/2019 20:04 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 2000 փախստական 15/07/2019 19:58 ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ի տոմսերի ռեկորդային հայտ է ստացել 15/07/2019 19:49 Ռոստովի մարզում «Իսլամական պետության» բջիջ է ոչնչացվել 15/07/2019 19:42 Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Վրաստանի վարչապետ 15/07/2019 19:36 Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման պատճառով տագնապ են հայտարարել 15/07/2019 19:33 Վենեսուելայի ընդդիմությունը բնակցությունները շարունակելու համար վերադառնում է Բարբադոս 15/07/2019 19:30 «Լուսավոր Հայաստանը» հիպոթեքային շուկայից օգտվող քաղաքացիների համար պայմանները բարելավող օրինագիծ է շրջանառության մեջ դրել 15/07/2019 19:28 Այլևս չեմ ցանկանում լինել մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը. Դավիթ Սահակյանցը լքում է Կինեմատոգրաֆիստների միությունը 15/07/2019 19:22 Ֆրանսիայում գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ է մահացել 15/07/2019 19:19 Կզարմանայի, եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն այլ բնույթի լինեին. Վահագն Գրիգորյան 15/07/2019 19:14 Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում են ունեցել 15/07/2019 19:13 ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ՝ Թուրքիայի հորատանավի հետ կապված իրավիճակում 15/07/2019 19:08 Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը 15/07/2019 19:06 Ադրբեջանում ծառի ճյուղը քամու պատճառով ընկել է զբոսաշրջիկների վրա 15/07/2019 19:03 Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան 15/07/2019 18:57 Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայում» 15/07/2019 18:51 Եգիպտոսի բուրգերը սպասում են զբոսաշրջիկների (Տեսանյութ) 15/07/2019 18:49 Այն, ինչ մենք ասում էինք այս կես տարվա ընթացքում՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով. Տարոն Սիմոնյան 15/07/2019 18:43 Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ 15/07/2019 18:39 Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 15/07/2019 18:37 Իրենց կարծիքն է՝ չեմ կարծում, թե սարսափելի բան է. Հովիկ Աղազարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 18:28 Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել 15/07/2019 18:24 Լուկաշենկոն Զելենսկու հրավերով մեկնելու է Ուկրաինա 15/07/2019 18:22 Եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նման հայտարարություններ կանեն. Նաիրա Զոհրաբյան 15/07/2019 18:14 Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ այդ հարցը փակելու նպատակով. Արամ Վարդևանյան 15/07/2019 18:04 Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համընդհանուր վեթինգի գաղափարից. Հերմինե Մխիթարյան 15/07/2019 18:00 Անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում. Սիսակ Գաբրիելյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 17:42 Թերեզա Մեյը կրկին պարել է (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը