Խորովածը, գինին ու բարբառը գրավել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանին. Նա Երևանում անցկացվելիք երաժշտական փառատոնի բեմում կլինի

15/05/2019 20:56

Խորովածը, գինին ու բարբառը գրավել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանին. Նա Երևանում անցկացվելիք երաժշտական փառատոնի բեմում կլինի


Մայիսի 30-ից հունիսի 5-ն արդեն երրորդ տարին Երևանում կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:

Հատկանշական է, որ Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, տնօրենը և պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը:

Ի դեպ, փառատոնի բացման ժամանակ երաժշտական կատարմամբ բեմում կլինի նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Aysor.am-ը դեսպանի հետ զրուցել է ոչ միայն փառատոնի, այլև՝ նախասիրությունների ու Հայաստանից ստացած տպավորության մասին:

- Պարոն դեսպան, փառատոնին երաժշտական գործիքով ներկայանալու մտահղացումը Ձե՞րն էր, թե՞ կազմակերպիչներից նման առաջարկ ստացաք:

- Ցավոք սրտի, գաղափարն իմը չէ (ժպտում է- հեղ.): Շատ ուրախ էի հանդիպել Շմավոն Գրիգորյանին, որը հրաշալի երաժիշտ է, հենց այդ ժամանակ էլ մտահղացումը ծնվեց: Գիտեմ, որ այս երաժշտական փառատոնն արդեն 3 տարեկան է, ու նախորդ երկու տարիներին էլ Ճապոնիայից երաժիշտներ են եկել Հայաստան: Այս տարի մասնակից երաժիշտներից մեկն իմ 50 տարվա ընկերն է: Սկզբում ես փորձում էի կամրջել տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց, բայց հետո մտահղացում առաջացավ փոքր նվագախմբին միանալ ու բացմանը բեմում լինել: Հայաստանն ունի այնպիսի հայտնի երաժիշտ, ինչպիսին աշխարհահռչակ Ալեքսանդր Հարությունյանն է: Սա հրաշալի փառատոն է, հիմնականում փողային գործիքներ են լինելու:

- Դուք փողային ո՞ր գործիքին եք տիրապետում։

- Գալարափողին, որն աշխարհում առավել հայտնի է որպես ֆրանսիական երաժշտական գործիք: Սակայն այն գործիքը, որի վրա ես եմ նվագում, ֆրանսիական չէ, ավելի շատ՝ վիեննական գալարափող է, որն առավել հարմար է սիրողական երաժիշտների համար։

- Հաճա՞խ եք երաժշտական գործիքը Ձեր ձեռքը վերցնում, երաժշտական մասնագիտություն ստացե՞լ եք, թե՞ դա պարզապես հոբբի է:

- Անչափ սիրում եմ երաժշտություն ու ժամանակ առ ժամանակ, մասնավորապես՝ շաբաթ և կիրակի օրերը, նվագում եմ: Բայց դա սիրողական մակարդակի է, զուտ նախասիրություն: Այս պարագայում ինձ ոգևորեց Շմավոն Գրիգորյանը, ու հիմա ստիպված եմ անընդհատ ինձ վրա աշխատել, փորձեր անել, որպեսզի մայիսի 30-ին արդարացնեմ երաժշտասերների սպասումները:

- Փառատոնը տևելու է մեկ շաբաթ: Դուք մյուս օրերի՞ն էլ կմասնակցեք, թե՞ միայն բացմանն եք ներկա լինելու:

- Ներկա պահին բանակցում եմ գործընկերներիս հետ, որպեսզի կարողանամ դեսպանատանն առավել շատ արձակուրդ ունենալ ու մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին (ծիծաղում է- հեղ.): Հատկապես, որ Ճապոնիայից մի քանի երաժիշտներ են գալիս, ու կցանկանայի նրանց հետ հանդիպել, զրուցել: Գիտեք, նախորդ տարի այս փառատոնը հունիս ամսին տեղի ունեցավ, ես էլ հենց այդ ամիս էի նշանակվել Հայաստանում Ճապոնիայի դեսպան: Բայց, քանի որ նոր էի ու չգիտեի փառատոնի մասին, ցավոք, մասնակցելու հնարավորությունը բաց թողեցի: Միայն հասցրեցի հանդիպել այստեղ գտնվող ճապոնացի երաժիշտների հետ ու ասացի, որ հաջորդ տարի անպայման կմասնակցեմ: Երաժշտությունը միջազգային երևույթ է ու անգամ միմյանց լեզու չիմացող երաժիշտները կարող են հանգիստ շփվել միմյանց հետ ու հասկանալ իրար: Ու շատ լավ է, որ այս փառատոնը հենց Հայաստանում է տեղի ունենում: Պայմաններն են նպաստավոր, ժողովուրդն էլ երաժշտական է: Հյուրընկալողների ու հյուրընկալվողների միջև փորձի փոխանակում է լինում, ընկերություն է ձևավորվում: Իհարկե, հայ երաժիշտները ևս այցելում են Ճապոնիա, Վահան Մարտիրոսյանն արդեն մի քանի անգամ եղել է այնտեղ:

- Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն և պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ մտադիր է հաջորդ տարի՝ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակի շրջանակներում, Ճապոնիայից սիմֆոնիկ նվագախումբ հրավիել, որոնք հրաշալի են կատարում նաև հայկական ստեղծագործությունները: Տեղյա՞կ եք այդ մասին:

- Այդ մասին հենց նոր իմացա: Շատ լավ գաղափար է: Այս տարի մեր բախտը բերեց, քանի որ Ճապոնիայից մի երաժիշտ է գալիս, ով մեծ փորձ ունի՝ Ճապոնիայից հրավիրելու տարբեր երաժիշտների: Երբ աշխատում էի Թայլանդում, ՌԴ-ում՝ այդ երաժիշտի շնորհիվ շատերին ենք հրավիրել: Այս տարի էլ, երբ Հայաստան գա, նրա հետ կխոսեմ ու իմ աջակցությունը կհայտնեմ, որպեսզի հաջորդ տարվա փառատոնին կրկին Ճապոնիայից երաժիշտներ մասնակցեն: Չնայած, վախենում եմ, որ շատերը կցանկանան Ճապոնիայից գալ: Չէ՞ որ փողային գործիքներ նվագողների համար Ալեքսանդր Հարությունյանի փառատոնը շատ կարևոր է: Ճապոնացի ժողովուրդը գնալով ավելի ու ավելի շատ է սիրում հայկական երաժշտությունը: Այնպես որ, ես բազմաթիվ պատճառներ ունեմ այս փառատոնի կապակցությամբ շնորհավորելու համար (ժպտում է- հեղ.):

- Հետաքրքիր է, Ալեքսանդր Հարությունյան երաժիշտի մասին Հայաստանո՞ւմ եք իմացել, թե՞ մինչ այդ էլ ծանոթ էիք նրա արվեստին:

- Իհարկե, ես նրա մասին գիտեմ արդեն 40 տարուց ավելի: Այդ ազգանունը շատ կարևոր է փողային նվագարաններին տիրապետող երաժիշտների համար: Դեռևս 1970-ական թվականներին ռուսաստանցի հայտնի փողային երաժիշտ Տիմոֆեյ Դոկշիցերը Ճապոնիա էր եկել ու նվագում էր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից՝ առավել ճանաչելի դարձնելով այդ գործերը: Նա աշխարհի լավագույն երաժիշտներից էր, ու նրա նվագած ստեղծագործությունները մեծ ազդեցություն են գործել ճապոնացիների վրա:

- Հայկական երաժշտական միջոցառումների հաճա՞խ եք ներկա գտնվում:

- Այո՛, և ոչ միայն դասական: Դուք նաև հրաշալի ջազ երաժշտություն ունեք: Նախորդ կիրակի շատ լավ համերգ էր, որի ժամանակ բեմում էին սիմֆոնիկ ու ջազային նվագախմբերը: Չափազանց լավն էին, դահլիճն ի սրտե վայելեց երկու ոճերի սինթեզը:

- Պարոն դեսպան, արդեն 1 տարի է՝ Հայաստանում եք: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից:

- Ես շատ երջանիկ եմ, որ գործունեությունս հիմա անցկացնում եմ Հայաստանում: Մեր դեսպանությունն այստեղ համեմատաբար նոր է՝ 4 տարի, դեռևս մենք նոր բաներ ունենք բացահայտելու: Դեռ շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք երկու երկրներն առավել մտերմացնել: Շատ աշխատանք ունեմ կատարելու: Բայց մի բան հստակ է՝ սա յուրահատուկ վայր է, նմանատիպն աշխարհում ոչ մի տեղ չկա:

-  Հասցրե՞լ եք շրջել, թե՞ դեռ միայն Երևանում եք եղել:

- Հնարավորություն եմ ունեցել այցելել գրեթե բոլոր մարզերը: Դեռևս միայն Մեղրիում չեմ եղել, բայց առաջիկայում պատրաստվում եմ գնալ: Շատ եմ տպավորված այն տարբերվող առանձնահատկություններով, որոնք կան մարզերի միջև: Յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու գեղեցկությունն ունի: Հա, ի դեպ, մարդիկ ասում են, որ այս մարզերից յուրաքանչյուրը իր բարբառն ունի, իր խոհանոցը: Կարծում եմ՝ երաժշտություններն էլ տարբեր են: Կարևոր է նման բազմազանություն ունենալ։ Հուսով եմ՝ կկարողանամ վայելել հայկական մշակութային բազմազանությունը:

- Հայկական խոհանոցին ծանոթացե՞լ եք, կա՞ ուտեստ, որն առավել եք նախընտրում:

- Շատ բարդ է ինչ-որ բան ընտրել, ձեր խոհանոցում ամեն ինչն եմ սիրում: Ոչ միայն ես, այլ՝ Հայաստան այցելող բոլոր օտարերկրացիներն ասում են, որ այստեղի խոհանոցը հիանալի է: Մսի որակը Հայաստանում շա՜տ լավն է, բոլոր տեսակի մսերից պատրաստված խորովածները սիրում եմ: Ու նաև ձեր գինին (ժպտում է- հեղ.):

- Օրեր առաջ միջոցառման ժամանակ հայերենով դիմեցիք հանրությանը: Տիրապետո՞ւմ եք հայերենին:

- Օ, ո՜չ, շատ վատ հայերեն էր (ծիծաղում է- հեղ.)։ Բայց ասեմ, որ հիմա ես ունեմ շատ լավ ու խիստ ուսուցիչ: Ինձ դժվար է տրվում այդ լեզուն, բայց աշխատում եմ լավ սովորել, որ ուսուցիչս շատ չհոգնի ու չբարկանա ինձ վրա: Հուսով եմ՝ մեկ տարուց արդեն սահուն կխոսեմ, ու միմյանց հետ հայերենով կշփվենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/05/2019 19:49 Ազգային պատկերասրահում այսօր «Այրված արխիվներ»-ն էին ցուցադրում 25/05/2019 19:25 Սպիտակ թևկապներով հանրահավաք՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ) 25/05/2019 18:07 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առանցքային վարչությունների անձնակազմի հետ 25/05/2019 17:57 Չնայած բոլոր հորդորներին եղել են նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ. ՃՈ-ն ամփոփել է «Վերջին զանգը» 25/05/2019 17:41 Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի ղեկավարի պաշտոնից. Կա նոր նշանակում 25/05/2019 17:37 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին 25/05/2019 17:00 Նավթի համաշխարհային գներն աճում են 25/05/2019 16:49 Ինչպիսի փոխադրամիջոցներ էին ստեղծում հոլիվուդյան ֆիլմերի համար (Տեսանյութ) 25/05/2019 16:36 Կկորցնի՞ դոլարն աշխարհի գլխավոր արժույթի կարգավիճակը 25/05/2019 16:23 Էվերեստում մահացած լեռնագնացների թիվն ավելանում է 25/05/2019 16:10 Կուրիլների ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 25/05/2019 16:00 Uber-ն Ավտրալիայում գործարկել է ստորջրյա տաքսի (Տեսանյութ) 25/05/2019 15:59 Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին 25/05/2019 15:49 Ամերիկյան բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 10 մարդ 25/05/2019 15:43 ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, կա մեկ զոհ 25/05/2019 15:40 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 25/05/2019 15:31 Նախկին զինվորականները Թրամփին հորդորում են չխորացնել Իրանում հակամարտությունը 25/05/2019 15:23 «Չելսին» Ազարի դիմաց պահանջում է 130 միլիոն ֆունտ 25/05/2019 15:15 Քաղաքացին ապօրինի հատել է 4 ծառ և օգտագործել տան ջեռուցման համար 25/05/2019 15:07 Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին 25/05/2019 15:07 Տոկիոյի մոտակայքում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 25/05/2019 15:00 Տեսախցիկը հայաստանյան լեռներում կրկին հովազ է ֆիքսել (Տեսանյութ) 25/05/2019 14:51 Սուդանի ընդդիմությունը մայիսի 28-29-ին համընդհանուր գործադուլի կոչ է արել 25/05/2019 14:40 Մակրոնը հինգ տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի 25/05/2019 14:26 «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունքից գողացել են բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր և փող 25/05/2019 14:18 Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա այնքան, որքան նախատեսվել էր. Բաբկեն Թունյան 25/05/2019 14:10 Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին 25/05/2019 14:05 Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 25/05/2019 13:56 Մայիսի 24-ին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց 25/05/2019 13:47 Այնպես չէ, որ Պուտինը մտածում է այստեղ որևէ նախարարության պաշտոնյայի նշանակել-չնշանակելու մասին. Թևան Պողոսյան (Տեսանյութ) 25/05/2019 13:40 Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը 25/05/2019 13:31 Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է գորբաչովյան տարիները. Քաղաքագետ (Տեսանյութ) 25/05/2019 13:19 Հաֆթարի բանակը մոտենում է Տրիպոլիին հարավից և արելքից 25/05/2019 13:10 Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. Արցախի ՊԲ 25/05/2019 13:03 Պետք է դուրս գալ կիսահղի վիճակից, հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ) 25/05/2019 12:57 Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը 25/05/2019 12:46 Հրդեհ՝ «Տաշիր Պիցցա»-ում. մեկնել է չորս մարտական հաշվարկ (լրացված) 25/05/2019 12:35 Յուրացում կատարելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ 25/05/2019 12:29 Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) 25/05/2019 12:24 Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. պետք էր ստուգել ԱԳ նախարարի օրակարգը. խոսնակ 25/05/2019 12:15 Օպերայի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի ընտրությանը. նրանք պատրաստվում են ժողով անել 25/05/2019 12:05 ՊԵԿ նախագահը կմեկնի արձակուրդ, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը 25/05/2019 11:57 Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները 25/05/2019 11:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին 25/05/2019 11:40 Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան 25/05/2019 11:31 Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին 25/05/2019 11:21 «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ 25/05/2019 11:10 Ֆրանսիական իշխանությունները ներկայացրել են Լիոնում որոտացած պայթյունի հիմնական վարկածը 25/05/2019 10:58 ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է հղիության արհեստական դադարեցման օրենքը Միսիսիպիում 25/05/2019 10:45 Երևանում փրկարարները սահնօձ են բռնել 25/05/2019 10:36 Մեքսիկայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել 25/05/2019 10:30 «168 Ժամ». Կտրուկ վատացել է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը 25/05/2019 10:24 «Հրապարակ». «Իմ քայլի» ավագանու անդամներն էլ շատ հաշտ չեն 25/05/2019 10:20 «Ժողովուրդ». ԱԺ-ում սկսված լսումները ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլև ավելի խորացրին դրանք 25/05/2019 10:15 «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին 25/05/2019 10:09 «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին 25/05/2019 10:05 «Փաստ». Լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում 25/05/2019 10:01 «Հրապարակ». Խորհրդարանի «նյու Շմայսը» 25/05/2019 09:57 «Ժողովուրդ». Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից 25/05/2019 09:54 «Ժամանակ». Մի խումբ դատավորներ սկսել են բանակցել իշխանության հետ 25/05/2019 09:50 «Հրապարակ». Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը. Վահրամ Բաղդասարյան 25/05/2019 09:40 Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը 24/05/2019 22:03 Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրիկը 24/05/2019 20:40 Չիլիի կենդանաբանական այգում հետազոտել են սպիտակ վագրերի ձագերին (Տեսանյութ) 24/05/2019 20:31 «Բավարիան» Սանեյի համար «Սիթիին» 70 մլն ֆունտ կառաջարկի 24/05/2019 20:20 Բռունցքներով՝ ընդդեմ ոտնձգությունների (Տեսանյութ) 24/05/2019 20:12 Հնդկաստանը մայիսին դադարեցրել է նավթահումքի ներմուծումն Իրանից 24/05/2019 20:05 Ճապոնիայի վարչապետը հունիսին կարող է Իրան այցելել 24/05/2019 20:00 Ծնողներիս ասել էի՝ այդ աղջկան շատ եմ սիրում, իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի. «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը (Տեսանյութ) 24/05/2019 19:55 Յունկերը հայտարարել է, որ Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ 24/05/2019 19:48 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական 24/05/2019 19:41 Վճռաբեկ դատարանի բակում ծեծել են դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետին 24/05/2019 19:36 Մերկելն ու Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մինսկի համաձայնագրերը 24/05/2019 19:23 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը 24/05/2019 19:16 Պակիստանյան մզկիթում պայթյուն է որոտացել 24/05/2019 19:12 Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրել 24/05/2019 19:07 «Amazon»-ի ճապոնական ստորաբաժանումը դադարեցրել Է «Huawei»-ի արտադրանքի վաճառքը 24/05/2019 19:04 Ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչ, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը 24/05/2019 19:00 Պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը 24/05/2019 18:35 «Վերջին զանգը»՝ կառավարական ամառանոցում. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է շրջանավարտներին (Տեսանյութ) 24/05/2019 18:14 ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել արժույթի մանիպուլյացիաներ կատարող երկրների ապրանքների համար 24/05/2019 18:09 Օպերայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը 24/05/2019 18:03 Դաղստանում վնասազերծել են երեք գրոհայինի 24/05/2019 17:52 Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Երևան Իտալիայի-Խորենացու-Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում 24/05/2019 17:43 Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին 24/05/2019 17:38 Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան 24/05/2019 17:29 Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար 24/05/2019 17:24 Մեր իրավապահ համակարգում չկա կամք՝ վերանայելու շինծու քրեական գործերը. Անդրիաս Ղուկասյան 24/05/2019 17:14 «Վերջին զանգ». Ժամը 17:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց 24/05/2019 17:09 Ռազմարդյունաբերական համալիրը պետք է տեղափոխվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքի մեջ. վարչապետ 24/05/2019 17:05 ՀՀ վարչապետը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները. Վլադիմիր Կարապետյան 24/05/2019 17:04 Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ, օծանելիք, լուսային պանելներ 24/05/2019 17:00 ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին 24/05/2019 16:52 Չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքին. Սաքունց 24/05/2019 16:40 Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում ՀՀ դեսպան 24/05/2019 16:33 Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն իրականացնել Վերջին զանգի կապակցությամբ 24/05/2019 16:22 Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ դեսպանի պաշտոնից 24/05/2019 16:12 Այսօր մենք ունենք քաղաքական դաշտ, որը չի սպասարկում երկրի ներքին շահերը. Հրայր Ավինյան 24/05/2019 16:03 Պաշտպանության նախարարության հայտարարությունը վարչապետի որդու՝ զորամասից տեղափոխման մասին 24/05/2019 15:49 Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները