15/05/2019 21:01
Facebook-ը խստացրել է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը
Facebook սոցիալական ցանցը նորզելանդական Քրայսչըրչում ահաբեկչությունից հետո խստացրել է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը և կարգը խախտած օգտատերերին ժամանակավոր արգելելու է ուղիղ եթեր դուրս գալ:
«Մենք խստացնում ենք կանոնները, որոնք անմիջականորեն կապված են Live-ի հետ: Այս պահից, յուրաքանչյուրն, ով խախտում է մեր ամենալուրջ կանոնները, սահմանված ժամանակով կզրկվի Live-ի օգտագործումից, օրինա՝ 30 օրով», - ասվում է Facebook-ի հրապարակաված հայտարարությունում:
Մասնավորապաես՝ ժամանակավորապրես կսահմանափակվեն այն օգտատերերի հնարավորությունները, որոնք կիսվում են ահաբեկչական խմբավորումների հայտարարություններով:
Սոցցանցը մտադիր է առաջիկայում այդ սահմանափակումները տարածել նաև այլ ոլորտներում։