15/05/2019 13:55
Հանդիպումը ցույց տվեց այն ճանապարահը, թե որ ուղղությամբ ենք մենք գնալու. Արցախի ԱԺ նախագահը՝ ՀՀ ԱԺ-ում հանդիպման մասին
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հետ ծանոթության փուլը կարելի է անցած համարել, հիմա գործնական աշխատանքների փուլն է, ամփոփելով ՀՀ և ԱՀ խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Գործնական աշխատանքների իմաստով այսօրվա մեր նիստն ու հանդիպումը ցույց տվեց այն ճանապարահը, թե որ ուղղությամբ ենք մենք գնալու», - ասաց Ղուլյանը:
Նա ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և այդ համագործակցության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումները.
«Բոլոր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց կարծիքը հայտնել և տեսակետներն առաջադրել»:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքներից ու մեծ բավականություն է ստացել քննարկումներից:
«Որովհետև շատ լուրջ մտքեր հնչեցին և այժմ մեր խորդհրդարանականները առավել հստակ պատկերացումներ ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն բազմաթիվ միջազգային հարթակներում», - ասաց Միրզոյանը: