15/05/2019 13:49
ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերում պետական աշխատողներին
ԱՄՆ Պետքարտուղարությունը կարգադրել է Իրաքից դուրս բերել պետական աշխատողներին: Այս մասին հայտնում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:
«Պետքարտուղարությունը կարգադրել է Իրաքից դուրսբերում պետական աշխատողներին, որոնց գործունեությունը կապված չէ արագ արձագանքման ծառայության հետ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ժամանակավորապես դադարեցնում է Իրաքում վիզային ծառայությունների մատուցումը:
Տվյալ որոշման պատճառը հայտնի չէ: