15/05/2019 17:04
ԱՄՆ-ի 10 նահանգներում աղիքային վարակի բռնկում է արձանագրվել
Ամերիկյան 10 նահանգներում աղիքային վարակի բռնկում է գրանցվել, որի առաջացման հիմնական պատճառը տավարի միսն է, ասված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների տարածած հայտարարության մեջ:
Այսօրվա դրությամբ հաստատված է վարակման 196 դեպք։ 28 մարդ, այդ թվում՝ փոքր տարիքի երեխաներ, դեռահասներ և տարեց մարդիկ, հոսպիտալացված է:
Խոսքը վերաբերում Է աղիքային վարակին, որի հարուցիչը «E.coli» էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկն է։ Այն հայտնաբերվել է տավարի աղացած մսի մեջ, սակայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում ընդգծում են, որ վարակի բռնկումները «շատ աղբյուրներ» ունեն:
Վարակման առաջին դեպքերն արձանագրվել են այս տարվա մարտին: