15/05/2019 16:57
Չինաստանում իր աշխատանքն է սկսել աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը (Տեսանյութ)
«Դասին» օդանավակայանը, որը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կիլոմետր հեռավորության վրա, փորձնական ռեժիմով բացվել է:
Թռիչքավայրէջքային նոր գոտիները չինական չորս ավիաընկերություն արդեն փորձարկել է:
Օդանավակայանի շահագործման հանձնումը նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերի վերջին:
Այն կդառնա աշխարհում խոշորագույններից մեկը։ Օդանավակայանը զբաղեցնելու է 700 հազար քառակուսի մետր տարածք և տարեկան սպասարկելու է 100 միլիոն ուղևոր: