15/05/2019 21:13
Հայտնի են ամենահուսալի ավտոմեքենաները
J.D. Power ամերիկյան հետազոտական ընկերության բրիտանական ստորաբաժանման վերլուծաբանները կազմել են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը:
Փորձագետները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի ավելի քան 11,5 հազար վարորդների շրջանում և հաշվել նույն մակնիշի հարյուր ավտոմեքենաների վնասվածքների թվաքանակը (ընդամենը գնահատվել է 25 ավտոմոբիլային բրենդ):
Արդյունքում վերլուծաբանները գրանցել են 170-ից ավելի տարբեր գանգատներ։
Հետազոտության համաձայն՝ ամենաբարձր միավորը հավաքել Է ֆրանսիական Peugeot-ը: Առաջատարի արդյունքն Է՝ 77 վնասվածք՝ 100 ավտոմեքենայի հաշվով: Երկրորդ տեղում հայտնվել Է Skoda-ն (88), եռյակը եզրափակել է Hyundai-ը (90):
Չորրորդ և հինգերորդ դիրքերը բաժին են հասել Nissan և Suzuki ավտոմեքենաներին, որոնք հավաքել են 94-ական միավոր:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Opel-ը (95), Kia-ն (101), Mini-ն (103), Ford-ը և Volvo-ն, որոնց ցուցանիշը կազմել է 106-ական վնասվածք՝ 100 ավտոմեքենայի հաշվով:
Վարկանիշի ամենաստորին մասում հայտնվել են BMW մակնիշի ավտոմեքենաները՝ 181 միավոր արդյունքով: