15/05/2019 13:37
Սաուդյան Արաբիայում հայտնել են նավթատարի վրա հարձակման նպատակը
Սաուդյան Արաբիայում նավթային խողովակաշարի վրա անօդաչուների հարձակումն ուղղված է ոչ միայն այս երկրի դեմ, այլ նաեւ համաշխարհային տնտեսության, սաուդյան SPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշված է թագավորության կառավարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Հալիդ ալ Ֆալիխը հայտնել էր, որ երկրի արեւելքում նավթային հանքավայրերից արևմտյան ափի նավահանգիստ ձգվող նավթատարը հարձակման է ենթարկվել պայթուցիկով լցոնված անօդաչուներով, ինչի հետևանքով վնասվել են երկու պոմպակայաններ, նավթի մատակարարումը նավթատար դադարեցվել է: Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) նավթատարի վրա հարձակումից հետո թագավորությանը սպառնացել է առանցքային օբյեկտների վրա նոր հարձակումներով:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ նավթատարների դեմ «վանդալիզմի ահաբեկչական գործողությունները» ուղղված են ոչ միայն թագավորության, այլև էներգետիկ պաշարների մատակարարումների անվտանգության և համաշխարհային տնտեսության դեմ: