15/05/2019 10:36
Եմենում կառավարական ուժերի հարձակման ընթացքում մոտ 100 խռովարար է սպանվել
Եմենում «Անսար ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման մոտ 100 կողմնակից է սպանվել երկրի հարավարեւմտյան մասի Էդ Դալիա նահանգում կառավարական ուժերի հարձակման ընթացքում, հայտնել է Al Arabiya-ն՝ հղում անելով զինվորական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ կառավարական զորքերը և նրանց աջակցող աշխարհազորի ջոկատները հարձակողական գործողություն են իրականացրել Քաթաաբա բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է նահանգի հյուսիսում: Մարտական գործողությունների հետևանքով սպանվել են «Անսար ալլահի» 97 կողմնակիցներ, գերեվարվել է մոտ 120 հուսի: Նշվում է, որ գերի ընկածների թվում են մի քանի հեղինակավոր դաշտային հրամանատարներ:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և հուսիների զինված կազմավորումների դիմակայությունը: Այն առավել ակտիվացել է 2015 թվականի մարտին կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: