Ստիպված ենք այսքանը կրկնում, քանի որ կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ ասես՝ մեկ է, չի մտնում. Ռոբերտ Քոչարյան

16/05/2019 14:49

Ստիպված ենք այսքանը կրկնում, քանի որ կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ ասես՝ մեկ է, չի մտնում. Ռոբերտ Քոչարյան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս խոսեց Քոչարյանի խափանման միջոցի մասին։

Նա հիշեցրեց, որ նախաքննության սկզբնական փուլում, երբ նախկին նախագահի կալանքը փոփոխվել էր Վերաքննիչ դատարանի որոշմամբ և նա ազատության մեջ էր, 4 ամիս իր պաշտպանյալը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։

«Չկա որևէ արձանագրված կամ չարձանագրված դեպք, երբ պարոն Քոչարյանը խոչընդոտել է նախաքննությանը։ Եվ դա դեռ նախաքննության սկզբնական փուլում։ Ավելին՝ դատական նիստի ժամանակ քննիչը դատավորի ուղղակի հարցին պատասխանել է, որ մեղադրյալը չի խոչընդոտել քննությանը», - նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ասաց պաշտպան Օրբելյանը։

Փաստաբանը վկայակոչեց Նավալնիի, Տիմոշենկոյի ու Գուսինսկու վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, որոնց համաձայն՝ կալանավորումը կլինի խտրական, ոչ օրինական և ապօրինի, եթե անձին կալանավորեն, որպեսզի նա չշփվի լրատվամիջոցների հետ։ Մինչդեռ, ըստ Օրբելյանի, նախաքննությունն իրականացրած քննիչը դատարանում խափանման միջոցի քննարկման ժամանակ բացահայտ հայտարարել է, որ պետք է կալանավորել, քանի որ պարոն Քոչարյանը շփվում է լրատվամիջոցների հետ։

«Ես հայտարարում եմ, որ պարոն Քոչարյանի ստրատեգիան է եղել՝ չխոչընդոտել քննությանը մինչև դատավարությունը և դատավարությունից հետո։ Եթե կան հստակ հանգամանքներ, ապա չի կարող եթերային, վերացական պնդումների վրա կատարվել կալանավորում։ Ցանկացած կալանավորում, որը կատարվում է ապագայի կանխատեսումների վրա՝ ստացվում է, որ անձին կալանավորում ենք որպես պատիժ», - ավելացրեց փաստաբանը։

Օրբելյանը նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է բուժման նպատակով գնալ Գերմանիա, սակայն նախաքննական մարմինն արգելել է, այն դեպքում, երբ դա կարող էր Քոչարյանն անել առանց քննիչի թույլտվությունն ստանալու։

«Բայց մենք հարցրել ենք, որովհետև հարգում ենք պետական մարմինները։ Մենք գտնում ենք, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին կալանավորելու», - ավելացրեց փաստաբանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արձագանքեց փաստաբանին՝ նկատելով, որ այդ մասին մանրամասն խոսել է մյուս փաստաբան Հայկ Ալումյանն իր ելույթում և պետք չէ կրկնել։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը անարձագանք չթողեց դատավորի հայտարարությունը և իր պաշտպանի քայլը փորձեց այսպես հիմնավորել.

«Ստիպված ենք դա անում, քանի որ կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ, որ ասես՝ մեկ է չի մտնում»։

Դատավորի մոտ Քոչարյանի հայտարարությունը ժպիտ առաջացրեց։

Բացի այդ, Արամ Օրբելյանն անդրադարձավ նաև նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության հարցին։ Նա ասաց, որ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում) չի կարող կիրառվել 2008թ.-ին տեղի ունեցող արարքի նկատմամբ, և առնվազն 300.1 հոդվածով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այս դատարանում, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն։

«Մենք ասում ենք, որ նախագահի ինստիտուտի, ոչ թե պարոն Քոչարյանի՝ որպես անձ, այլ ՀՀ նախագահի գործողությունները չեն կարող քրեական դատավարության շրջանակներում քննարկման առարկա դառնալ։ Սա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից։ Շատ պարզ է՝ եթե կա նախագահի ինստիտուտի գործողություն, ապա դա քննարկման առարկա չի կարող լինել», - նշեց Օրբելյանը։

Նա միաժամանակ, նկատեց՝ դա չի նշանակում, որ նախագահի ինստիտուտ կարող է անել այն՝ ինչ կամենա։ Դրա համար, ըստ փաստաբանի, կան հակակշիռներ՝ նախագահի որոշումները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովը դա կարող է քննարկել, չեղյալ համարել նախագահի որոշումները։

««7-ի գործով» ընդամենը ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատախազությունը փաստացիորեն հաստատել է՝ կա նոր հանցակազմ։ Այդ դեպքում եթե որպես նոր հանցակազմ դատախազությունը չի կիրառել 2008թ.-ին իրականացված գործողությունների նկատմամբ և 300 հոդվածի փոփոխությունն էլ այնպիսինն է եղել, որ բարելավել է վիճակը, արդյունքում «7-ի գործը» կարճվել է», - ասաց Օրբելյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի մարտի 5-ի եզրակացությանը, որի հայերեն տարբերակը ըստ պաշտպանի՝ առկա է Ազգային ժողովի կայքում:

Այս փաստաթուղթը համապատասխանաբար ծնվել է, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փաթեթը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք հայտնելու համար:

«Տվյալ փաստաթղթի 16-րդ կետը՝ 300.1 հոդվածին վերաբերող, ուղղակիորեն նախատեսում է՝ «այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ 300 հոդվածը, ամրագրելով առանձին հանցագորություն»: Նույնիսկ Վենետեիկի հանձնաժողովն է արձանագրել, որ սա առանձին հանցագործություն է: Չկա որևէ հիմք պնդելու, որ 300.1 հոդվածն ինչ-որ ձևով պոկվել և առանձնացել է 300 հոդվածից: Ո՛չ, դա առանձին հանցագործություն է, որովհետև երբ որ 300 հոդվածը սահմանափակել են կարիք է առաջացել համապատասխան դրույթի վրա ուշադրություն հրավիրել և ձևավորվել է նոր հանցակազմ: Նոր հանցակազմը Սահմանդրության 72 քրեական օրենքգրքի 12 հոդվածով չի կարող ունենալ հետադարձ ուժ՝ հակառակ դեպքում մենք կունենանք մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Դա երևի 1200 թվականերից նախատեսված իրավունք է. չկա օրենք՝ չկա հանցագործություն», - ասաց Արամ Օրբելյանը: 

«Նոր Հայաստանում ամեն ինչ այլ է», - արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։

Այդուհանդերձ, Օրբելյանը դատաանին միջնորդեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։ 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը