Պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին. Արմեն Սարգսյան

16/05/2019 16:16

Պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին. Արմեն Սարգսյան


Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականից»:

Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:

Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին», - ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ավելացրել է նախագահը:

Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է.

«Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:57 Քաղաքացիները փակել են Սահմանադրական դատարանի մուտքերը. Լուսանկարներ Այսօր, 08:56 Ցուցարարները խոչընդոտել են դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նա վայր է ընկել Այսօր, 08:53 Քաղաքացիները Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը. Լուսանկարներ Այսօր, 08:31 Ռուբեն Մելիքյան. Կոտրել են ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների Այսօր, 08:20 Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 00:45 Ավտոմեքենայի զննության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն Այսօր, 00:26 «Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու կոչը Այսօր, 00:22 Մեռնեմ օրենքի տառին, մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային. Վիտալի Բալասանյան Այսօր, 00:11 Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Նախագահ Այսօր, 00:06 ՀՀ նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ. Սեդրակ Ասատրյան Այսօր, 00:01 Հրանուշ Խառատյան. Դատարանի մուտք փակելը փակուղի է, պարոն վարչապետ 19/05/2019 23:39 Բարձրագույն դատական խորհուրդը անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը 19/05/2019 23:39 Վարչապետի կոչը դիտում ենք որպես ՀՀ-ում սահմանադրական կարգի դեմ կատարվող քայլ. ՀՅԴ 19/05/2019 23:34 ՀՀԿ-ն կոչ է անում ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող վտանգավոր գործընթացներին մասնակցելուց 19/05/2019 23:31 Երևանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (Տեսանյութեր) 19/05/2019 23:25 Վարչապետի կոչը վտանգում է դատական իշխանության անկախությունը. Փաստաբանների պալատ 19/05/2019 23:10 Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի 19/05/2019 23:06 Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար. ՄԻՊ 19/05/2019 22:55 «Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում». Արսեն Բաբայանը՝ վարչապետի կոչի մասին 19/05/2019 22:49 Անցումային բեսպրեդել. Ավետիք Իշխանյանը՝ վարչապետի կոչի մասին 19/05/2019 22:38 Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետը դատարանների դռները փակելու ակցիային չի մասնակցի (Տեսանյութ) 19/05/2019 21:49 Պատգամավորը կոչ է անում չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ 19/05/2019 21:44 Վարչապետի կոչը, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» հկ 19/05/2019 21:29 Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին 19/05/2019 21:26 Փաշինյանի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել 19/05/2019 21:21 «Այլընտրանքային նախագծեր խումբ». Պետք է չլռել. վաղն արդեն ուշ կլինի 19/05/2019 21:11 Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն» 19/05/2019 21:06 Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից 19/05/2019 19:51 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը 18/05/2019 20:44 Փողոցային ճնշումը խաթարում է ազատ դատաքննություն վարելու հիմքերը. ՀՅԴ 18/05/2019 20:24 «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը չի կալանավորվի 18/05/2019 20:20 Բողոքող քաղաքացիները հարձակում են գործել թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա 18/05/2019 18:24 Մոսկվայում բադիկների ընտանիքին օգնել են գետի մոտ հասնել (Տեսանյութ) 18/05/2019 18:16 Հայաստանն իրավական պետություն է, որտեղ բաժանված են իշխանության երեք ճյուղերը. Վլադիմիր Կարապետյան 18/05/2019 18:02 Շփում խոզուկների հետ՝ մեկ գավաթ սուրճի շուրջ (Տեսանյութ) 18/05/2019 17:47 Ռոբոտներին պատրաստում են Մարսում ուսումնասիրություններ կատարելուն (Տեսանյութ) 18/05/2019 17:35 Մեր ուժը միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ 18/05/2019 17:31 Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 18/05/2019 17:17 Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (Տեսանյութ) 18/05/2019 17:06 Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն. ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ի դատավարութան մասին 18/05/2019 16:49 Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը 18/05/2019 16:28 Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը 18/05/2019 16:20 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ 18/05/2019 16:04 Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին (Տեսանյութ) 18/05/2019 15:46 Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր և Քանյե Ուեսթի նորածնի լուսանկարը 18/05/2019 15:33 ՀՀ ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է դատախազության հայտարարությունն ու նշում, որ այն ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ 18/05/2019 15:10 Թաիլանդում շունը փրկել է ողջ-ողջ թաղված նորածնին 18/05/2019 14:44 Մոլդովայում տեղի ունեցած միջազգային փառատոնից հայ երիտասարդ կինոռեժիսորները 4 մրցանակով են վերադարձել 18/05/2019 14:02 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ 18/05/2019 13:56 Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/05/2019 13:34 Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատմել են, թե որտեղ է ծնվել իրենց որդին 18/05/2019 13:08 Վենեսուելան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ 18/05/2019 12:54 Չինաստանի հյուսիս-արևելքում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/05/2019 12:32 Թրամփը կողմ է Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ունեցած կապն ուսումնասիրելուն 18/05/2019 12:11 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյանը դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին 18/05/2019 11:50 Այսօր Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 18/05/2019 11:39 Ինդոնեզիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է գրանցվել 18/05/2019 11:27 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/05/2019 11:14 Թրամփն ու Փենսը չեն մասնակցի Զելենսկու երդմնակալության արարողությանը 18/05/2019 10:45 Ավտոպատահար՝ «Մեյմանդար» շուկա տանող ճանապարհին. վիրավորի վիճակը ծանր է 18/05/2019 10:34 Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնեցին սահմանապահ զորամասեր՝ տեսակցության 18/05/2019 10:30 Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է 18/05/2019 10:22 «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել 18/05/2019 10:19 «168 ժամ». Մանրամասներ՝ հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթից 18/05/2019 10:10 «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանում դեմ են ռեկտորի ընդունած նոր կանոնակարգին 18/05/2019 10:08 «Փաստ». Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է պարզել՝ որտեղից է փչում «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումների քամին 18/05/2019 10:02 «Ժողովուրդ». Ոստիկանության վարչություններից մեկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 5.7 մլն դրամ յուրացնելու համար 18/05/2019 09:59 «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենն աշակերտների ծնողներին ստիպում է աջակցել իրեն 18/05/2019 09:57 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում 18/05/2019 09:54 «Հրապարակ». Կառավարման համակարգը վերածվել է «ուրույն գետտոյի» 18/05/2019 09:53 «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը ռեստորաններից մեկում հայտարարել է, որ «հաշիվ չունի փակելու» 17/05/2019 23:18 ՊԵԿ-ում հերքում են Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը 17/05/2019 21:03 Sony-ն և Microsoft-ը նախատեսում են համատեղ զարգացնել ամպային ծառայությունները 17/05/2019 20:55 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 950 փախստական 17/05/2019 20:47 Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին. Լեյբորիստների առաջնորդ 17/05/2019 20:40 ԱՄՆ երկու հրթիռակիր մտել է Պարսից ծոց 17/05/2019 20:33 Ինքնավար էլեկտրաբեռնատարն անցել է աշխատանքի (Տեսանյութ) 17/05/2019 20:26 Դերասանուհին հուշարարին չի ապտակել, դեպքն ուռճացված է. Վանաձորի թատրոնի տնօրենը հերյուրանքի համար պատրաստ է դատարան դիմել 17/05/2019 20:21 Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին 17/05/2019 20:08 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում 17/05/2019 20:02 Հայաստան-Չինաստան կրթական համագործակցության հեռանկարներ․ երկու նախարարները հանդիպել են 17/05/2019 19:54 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել. 30 ներդրումային ծրագիր ստացել է արտոնություն 17/05/2019 19:49 Քննիչը միջնորդություն է ներկայացրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ 17/05/2019 19:40 Պլանային ջրանջատում՝ Սիսիանում 17/05/2019 19:31 Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 17/05/2019 19:27 «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ 17/05/2019 19:20 Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալին 17/05/2019 19:14 Սովորական քաղաքացի լիներ, հնարավոր է՝ հիմա ձերբակալած էլ լինեին. Ծեծի ենթարկված քաղաքացին՝ Կոտայքի մարզպետի եղբոր մասին 17/05/2019 19:00 Մահացել է Լուվրի բուրգի ճարտարապետը 17/05/2019 18:55 Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին 17/05/2019 18:50 Մարդիկ ցանկացած էժանագին ստից կուրանալու բնավորություն ունեն. Դերասան Գևորգ Գրիգորյանը «Տղա՛ եղեք» ակցիայի ու ընդդիմադիր հայացքների մասին 17/05/2019 18:33 Կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր բացահայտում․ ապօրինություններ՝ Գեղանիստում 17/05/2019 18:23 Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ. մայրաքաղաքի կենտրոնում կրպակ է տեղադրվում 17/05/2019 18:16 ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարություններին և հորդորել չխեղաթյուրել փաստերը 17/05/2019 18:10 ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները 17/05/2019 18:07 Չելսի Մենինգը կրկին բանտում է 17/05/2019 17:59 Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն 17/05/2019 17:53 Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան. Փաշինյան 17/05/2019 17:49 Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում 17/05/2019 17:46 Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները