16/05/2019 11:49
Մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ թույլ չի տվել. պարզաբանում
Մամուլի հրապարակումը, թե ԿԳ նախարարութունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառելու գնումների «սև ցուցակում», իրականությանը չեն համապատասխանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։
Նա հերքեց տեղեկությունը, թե բուհը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը:
Դիանա Մարկոսյանը միաժամանակ նշեց, որ պատրաստվում են մամուլի տվյալ հրապարակումը հերքող պաշտոնական հաղորդագրություն տարածել, որն էլ կպարզաբանի իրավիճակը և կվերացնի առկա թյուրըմբռնումը։