16/05/2019 10:45
Պավել Դուրովը քննադատել է WhatsApp-ը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը խոսել է WhatsApp մեսենջերի անվտանգության հետ կապված խնդիրների մասին, հայտնում է РИА «Новости»-ն:
«Ի հայտ են եկել խնդիրներ, որոնք թույլ են տալիս լրտեսել օգտատիրոջը: Դրանք նման են բեքդորների», — ասել է Դուրովը:
Նրա խոսքով՝ WhatsApp-ի օգտատերերը պաշտպանված չեն լրտեսությունից:
Նա հավելել է, որ մեսենջերը կարող է թողնել խոցելիություն՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների խնդրանքով: