16/05/2019 17:33
Հայ-վրացական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու բարեկամ երկրներն ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ունենան: