16/05/2019 21:14
Շանհայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել
Շանհայում հինգ մարդ է մահացել շոնքի փլուզման հետևանքով, ասված է արտակարգ իրավիճակների տեղական վարչության հաղորդագրության մեջ:
Փլուզումը տեղի է ունեցել Չանինի շրջանի «Mercedes-Benz» գործարար կենտրոնում, որտեղ նորոգման աշխատանքներ էին կատարվում։
Արդեն հայտնի է առնվազն 5 զոհի մասին։ Պատահարի հետևանքով փլատակների տակ է մնացել 20 բանվոր:
Փլուզման պատճառն առայժմ հայտնի չէ: