16/05/2019 12:45
Թքած ունեմ բոլոր վտանգների վրա. Գևորգ Պետրոսյանը՝ 16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը քրեականացնելու ԲՀԿ առաջարկի մասին
Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը.
«Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա...
Ուրեմն ասեմ...
Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...», - գրել է Պետրոսյանը: