16/05/2019 11:28
10:45-ի դրությամբ, առաջին դասարանցիների առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա. փոխնախարար
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը:
ՀՀ կրթության և գիտության փոխանախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ համակարգը երեկ է գործարկվել, որը փորձնական մեկնարկել է Երևանում:
«Համակարգը բազում փորձարկումներից հետո է մեկնարկել Երևանում: Կանխատեսվում է 2019-2020 ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, ու տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:
«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան ժամը 09:10-ից մինչև 09:25-ը խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով ու այս տեխնիական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում իրականացնել, սակայն տեխնիկան խնդիրները արագ հարթվել են ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:
«ժամը 09:00-ից մինչև 09:15 ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպորց, որ մեկ մարդը 124 տեղը ամբողջությմաբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են», - ասաց նա:
Արփիկ Անափիոսյանն ասաց, որ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, սակայն առաջին գրանցված IP-ից բացի մնացածաը բլոկավորվել են:
«Կան դպորցներ որտեղ 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է եղել, որ չեն կարողացել գրանցվել, միաժամանակ ունենք դպրոցներ, որ նույն ժամանակահատվածում մինչև չորս տեղ ունեն», - ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոկոսն է խափանված եղել:
«Եթե նայում ենք տոկոսային հարաբերկացությամբ՝ 0,7 տոկոսն է, որ խնդիր է ունեցել, միևնույն ժամանակ, 80 տոկոսը հնարավոր կանխատեսվող առաջին դասարանցիներից արդեն գրանցվել է, ինչը բավականին լավ ցուցանիշ է, ու մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և ուսուցիչներից, և տնօրեններից, և ծնողներից, ովքեր կարողացան իրենց տանից դուրս չգալով, հայտագրել իրենց երեխաներին իրենց ցանկալի դպրոցում», - ասաց Արևիկ Անափիոսյանը:
Նրա խոսքով՝ սրանով վերջ են դրել այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցվում էին դպրոցներոում:
«Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են», - ընդգծեց փոխնախարարը: