16/05/2019 16:22
Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը հափշտակել է 11.880.000 դրամ (Տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: