16/05/2019 20:01
Վալերիյ Օսիպյանն այցելել է Նիդերլանդների ոստիկանություն (Տեսանյութ)
Մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները և համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։