17/05/2019 14:06
Աֆղանստանում սխալ ավիահարվածի հետևանքով առնվազն 17 ոստիկան է զոհվել
Աֆղանստանի Գիլմենդի նահանգում ավիահարված հասցնելիս թույլ տրված սխալի հետևանքով առնվազն 17 ոստիկան է զոհվել, ևս 14-ը՝ վիարվորվել, հայտնել է Associated Press գործակալությունը:
Ավիահարվածը իրականացվել է նախօրեին, այն պահին, երբ ոստիկաններն այդ նահանգի մայրաքաղաք Լաշկարգահից ոչ հեռու պայքարում էին «Թալիբան» (Ռուսաստանումբ արգելված) շարժման զինյալների դեմ:
Ներկայում պարզ չէ, թե հատկապես ով է հարվածներ հասցրել՝ աֆղանական, թե ամերիկյան օդուժը: «Թալիբանը» պնդում է, որ հարվածը հասցրել է ամերիկյան ինքնաթիռը: