17/05/2019 20:47
Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին. Լեյբորիստների առաջնորդ
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին, հայտնում է «Press Association» գործակալությունը:
Լեյբորիստների առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է, որ Brexit-ի շուրջ միջկուսակցական բանակցություններն «այնքան հեռու գնացին, որքան հնարավոր է», սակայն կողմերն ավելի քան վեց շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում չկարողացան հաղթահարել ակտուալ քաղաքական տարաձայնությունները: